1 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի պատրաստվում Գավառում մեծամասնական ընտրակարգով որպես պատգամավորի թեկնածու առաջադրել գործարար պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Գավառում ՀՀԿ նախընտրական ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Գեղարքունիքում կուսակցության մարզային խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Նա նշել է, որ նման որոշում կայացրել է ՀՀԿ գործադիր մարմինը:
Որոշում է կայացվել Գավառում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրել Արայիկ Բադեյանին: