Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, ու արդեն չորրորդ տարին է`այդ օրը նշում են նաեւ որպես Գիրք նվիրելու օր:

Թումանյանը սկսել է ստեղծագործել 1880-ականների կեսերից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի լույս տեսնելուց հետո։

Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ 1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ (Ավ. Իսահակյան,Ղ. Աղայան,Լ. Շանթ,Դ, Դեմիրճյան,Ն. Աղբալյան եւ այլք):

XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարությունը նրան երկու անգամ ձերբակալում է (1908 և 1911) ու բանտ նետում։

Հայերեն

Հանրապետության 5 խոշոր ջրամբարներում լցվածությունը կազմում է գրեթե 100 տոկոս

ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Հայաստանում վերջին ութ տարիներին մշակույթի և սպորտի ոլորտի պետական ֆինանսավորումը շարունակական աճել է

ԿԳՄՍ ոլորտների ֆինանսավորումը յոթ տարում ավելացել է ավելի քան 140 տոկոսով

Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները

Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում

Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հունիսի 13-ի միջոցառումների անոնս

Մոլդովա-Բենիլյուքս ֆորումում ներկայացվել են մոլդովական ներդրումային հնարավորություններն ու տնտեսական բարեփոխումները․ Moldpres

Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026-2027 ուստարվա համար