Քլինթոնն ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է մնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակիցը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն առաջիկա տարում կշարունակի սատարել Կովկասի խաղաղության, կայունության, ժողովրդավարության զարգացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` «2013-ի ֆինանսական տարին. Միջազգային հարաբերությունները և Կոնգրեսի բյուջետային հատկացումները» թեմայով քննարկման ժամանակ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ ԱՄՆ-ն աշխատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերների հետ: Վրաստանը դեռևս շարունակում է առերեսվել Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրներին: Միաժամանակ, տարածաշրջանի օրակարգում են քաղաքական և տնտեսական բարեփոխումները»,- ասել է Քլինթոնը:

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է նաև, որ իր երկիրը շարունակում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման կողմնակիցը մնալ:

Հայերեն