1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեսրոպ Մաշտոցի անվան գիտահետազոտական ինստիտուտը շարունակում է ձեռագրերի գիտական մշակմանը զուգընթաց իրականացնել թվայնացման գործընթաց: Արդեն թվայնացվել է շուրջ 2 մլն էջ: Գիտական ցուցակագրված ցանկացած նյութ հայագետը կարող է պատվիրել եւ ստանալ այն թվային տարբերակով:
Այս ամենի, ինչպես նաեւ Հայ գրատպության 500-ամյակի շրջանակներում նախատեսվող միջոցառումների ու ռեստավրացիոն գործընթացների մասին «Արմենպրես»-ը զրուցեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի հետ: Հարցազրույցն ամբողջությամբ հնարավոր կլինի ընթերցել փետրվարի 17-ին: