1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ բազայի հիման վրա կկառուցվի նոր համակցված ցիկլոն կայան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 16-ին հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքով` ՋԷԿ-ը մաշված էր ու հնարավոր չէր տնտեսապես արդյունավետ շահագործել: Ուսումնասիրությունների արդյունքում որոշվել է ՋԷԿ-ի սարքավումները վերափոխել ու աշխատել ջրածխային վառելիքով:
«Այն ածխի ավանդական վառելիքի տարբերակներից ավելի արդյունավետ է»,- ասաց նախարարը` տեղեկացնելով, որ Ղարաբաղից արդյունահանված ածուխը կտեղափոխվի Հայաստան, փայտածխի հենքի վրա կպատրաստվի ջրածխային վառելիք ու կօգտագործվի որպես էներգակիր: