Տնտեսություն

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ. «Մի դրամի ուժը» 6 տարեկան է

2 րոպեի ընթերցում

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ. «Մի դրամի ուժը» 6 տարեկան է

6 տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե։ Սրանք պարզապես թվեր չեն, այլ համատեղ ուժի, վստահության և ամուր գործընկերության վառ արտացոլանք։

IDBank-ի և Իդրամի համատեղ այս նախաձեռնությունն իր գոյության առաջին իսկ օրերից բախվել է մի շարք մարտահրավերների՝ համավարակ, պատերազմ և այլն։  Սակայն դժվարությունները դարձել են նոր հնարավորություններ՝ օգնելու, աջակցելու, կրթելու, բուժելու, ստեղծելու և փոխելու կյանքեր։

Իր գոյության վեց տարիների ընթացքում «Մի դրամի ուժի» շնորհիվ կյանքի են կոչվել բազմաթիվ կարևոր ծրագրեր, որոնք ընդգրկված են 8 հիմնական ուղղություններում․

  • Ֆինանսական գրագիտություն
  • Թվային գրագիտություն
  • Մարզերի զարգացում
  • ՓՄՁ-ների զարգացում
  • Բնապահպանություն
  • Ներառականություն
  • Աշխատակիցների իրավունքների պաշտպանություն
  • Սոցիալական աջակցություն։

Հաջողված համագործակցությունները շատ են, իսկ նպատակը՝ մեկը․ համախմբվել մեկ գաղափարի շուրջ և միասնական ուժերով անհնարինը դարձնել հնարավոր։

«Մի դրամի ուժը» շարունակում է իր գործունեությունը՝ դառնալով վստահության, միասնականության և պատասխանատվության կարևոր հարթակ։ Նախաձեռնության պատմության ամեն նոր փուլ սկսվել և սկսվում է նույն համոզմամբ՝ փոքր քայլերը ձևավորում են մեծ փոփոխություններ։

Ու քանի դեռ կա այդ հավատը, «Մի դրամի ուժի» պատմությունը շարունակվելու է, որովհետև ամեն ինչ սկսվում է մի դրամից։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում