Հասարակական

Հանդիսավոր երթով նշվեց Վարդանանց սուրբ նահատակների հիշատակության տոնը

2 րոպեի ընթերցում

Հանդիսավոր երթով նշվեց Վարդանանց սուրբ նահատակների հիշատակության տոնը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդանանց սուրբ նահատակների հիշատակության տոնի կապակցությամբ Երևանի սուրբ Զորավոր եկեղեցուց կազմակերպվեց երթ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կազմակերպած երթին մասնկցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հոգեւորականներ, երիտասարդներ, հասարակական եւ ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Վերջիններս շարժվեցին դեպի Խանջյան փողոց, որտեղ Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածքում տեղի ունեցավ օրվա խորհուրդը ներկայացնող մշակութային միջոցառում:

Սուրբ Վարդանանց նահատակների հիշատակության տոնը նշվում է Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը: Այդ առիթով բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:

451 թվականի մայիսին Ավարայրի ճակատամարտում հայրենիքի, հայ եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Առաքելական եկեղեցու մեծագույն սրբերից են:

Ավարայրի ճակատամարտում, հերոսաբար մարտնչելով իր զինվորների հետ՝ Վարդան Մամիկոնյանը և նրա հետ 7 նախարարները` Արտակ Պալունին, Խորեն Խորխոռունին, Հմայակ Դիմաքսյանը, Տաճատ Գնթունին, Վահան Գնունին, Արսեն Ընծայեցին, Գարեգին Սրվանձտյանը` իրենց տոհմակից ազնվականներով (296 հոգի) նահատակվում են: Վարդանանց քաջերին սուրբ Ներսես Շնորհալի հայրապետը ձոնել է «Նորահրաշ» շարականը` ամեն քառատող սկսելով նահատակ մի իշխանի անունով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում