Պաշտոնական

Տեղի կունենա Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ

1 րոպեի ընթերցում

Տեղի կունենա Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 13-16-ը Երեւան կայցելի Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի բելառուսական կողմի պատվիրակությունը` հանձնաժողովի համանախագահ, ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկու գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ մամուլի եւ հասարակայության հետ կապերի վարչությունից, պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:

Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը տեղի կունենա փետրվարի 13-ին: Այցի շրջանակներում բելառուսական պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան միջազգային կառույցներում ՀՀ ԱԺ պատվիրակությունների, ինչպես նաեւ մի շարք գերատեսչությունների ղեկավարների հետ: Նրանք կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն 1915 թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում