ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, հաղթելով գրոսմայստեր Արթուր Յուսուպովին, վաստակել Է 3,5 միավոր` 4 հնարավորից եւ մի խումբ շախմատիստների հետ այժմ կազմում Է առաջատարների խումբը: Նա զբաղեցնում է 7-րդ տեղը Ջիբրալթարում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում:
Այս փուլում գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը միավորը կիսել Է վրացուհի Նինո Խուրցիձեւ հետ եւ 2,5 միավորով զբաղեցնում Է 46-րդ տեղը, իսկ ամերիկահայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը, այս փուլում հաղթելով Ռոբերտո Մոլինային, վաստակել Է 3 միավոր եւ առայժմ զբաղեցնում Է 25-րդ տեղը: