Հասարակական

Հզոր բանակ ունենալու համար կարեւոր են կարգապահությունը, կանոնավոր վարժանքներն ու ծառայելու ցանկությունը

1 րոպեի ընթերցում

Հզոր բանակ ունենալու համար կարեւոր են կարգապահությունը, կանոնավոր վարժանքներն ու ծառայելու ցանկությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի բոլոր երկրների զինված ուժերում ծառայության թիվ մեկ դժվարությունը ծառայելու ցանկությունն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիքհայտնեց «Ազգային լեգեոն» երիտասարդական կամավորական ջոկատի անդամ Մկրտիչ Տոնոյանը, հայկական բանակում ներկայում գոյություն ունեցող «հարմարավետության» մասին ժամանակին իրենք երազել են:

«Մեր ժամանակներն անհամեմատելի են: Մենք զենք չունեինք, սակայն ցանկությունը մեծ էր: Պատերազմի ողջ ընթացքում թշնամին իր սպառազինությամբ եւ զորքի քանակով մի քանի անգամ ավելի է եղել, քան մենք. դա գաղտնիք չէ, սակայն մենք չենք կոտրվել»,- ասաց Տոնոյանը: Նրա խոսքով` հզոր բանակ ունենալու ամենակարեւոր երեք պայմաններն են կարգապահությունը, կանոնավոր վարժանքներն ու ծառայելու ցանկությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում