Բանակի օրվա առթիվ` վերկացը մեկ ժամ ուշ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց բանակի օրվա առթիվ զորամասերում տոնական կտրվիհատուկ ճաշ, իսկ օրակարգով նախատեսված վերկացն ու քունը կլինի մեկ ժամ ուշ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւհասարակայնության հետ կապերի վարչության բաժնի պետ Մուշեղ Աղեկյանը:

Նրա խոսքով` ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակի առթիվ տոնական միջոցառումների հաստատված ծրագրի համաձայն իրականացվել են բազմաբնույթ աշխատանքներ, որոնք ուղղված են եղել Զինված ուժերում կազմավորման 20-ամյակի նշանավորմանը:

«Միջոցառումներ են տարվում անձնակազմի հանգստի և ժամանցի բովանդակալից կազմակերպման, անձնակազմի հայրենասիրական, գաղափարական, հոգեբանական, բարոյական դաստիրակության մակարդակի, ինչպես նաեւ զինծառայողների մարտական ոգու բարձրացման համար»,-ասաց նա:

Աղեկյանը նշեց, որ բանակի օրվա առթիվ կկազմակերպվեն «Պատիվ ունեմ ներկայանալու» զորամասերի հրամանատարների շնորհանդեսներ, ՀՄՊ եւ Արցախյան ազատամարտի մասնակիցների, տեղական ինքնակառավարման մարմինների, զինծառայողների ծնողների, պետական ու հասարակական գործիչների, մտավորականների ու զորամասերին կցագրված հանրակրթական դպրոցների աշակերտների հետ հանդիպումներ, «Բաց դասեր», հայրենասիրական զրույցներ, մեծարման ու հուշ երեկոներ:

Նրա խոսքով` կլինեն նաեւ պարգևատրման արարողություններ, շքերթներ, զորամասերի նվագախմբերի և զինվորական հաղթական քայլերգերի ներքո,սպորտային- զանգվածային, մշակութա-ժամանցային միջոցառումներ, մրցույթներ , ինտելեկտուալ խաղեր եւ այլ միջոցառումներ:

Իսկ զորամասերի տեսանելի վայրերումկտեղադրվենտոնական պաստառներ:

Հայերեն Русский