Հայաստանում ելույթ ունեցավ Ռոման Սիմովիչը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում հունվարի 26-ին տեղի ունեցավՀայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը` գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Մենակատարը Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, հայտնի ջութակահար Ռոման Սիմովիչն էր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համերգային ծրագրում հնչեցԿարեն Անանյանի «Լեգենդ լարային նվագախմբի համար» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան, որընվիրված էր Հայաստանիպետականերիտասարդականնվագախմբին: Հնչեցին նաեւ Էրիկ Վոլֆգանգ Կորնգոլդի «Ջութակի կոնցերտ»-ը, որը եւս հայաստանյան պրեմիերա էր, եւ Էռնեստ Շոսոնի Սիմֆոնիան:

2005թ. Ռոդոլֆո Լիպիցերի անվան ջութակահարների միջազգային մրցույթին Ռոման Սիմովիչը արժանացել է առաջին մրցանակին: Որպես լավագույն կատարում` նրան նաեւլրացուցիչ շնորհվել էտասներկու հատուկ մրցանակ: Սիոն Վալեի (Շվեյցարիա), Յամպոլսկու անվան (Ռուսաստան) եւՎենյավսկու անվան (Լեհաստան) ջութակահարների միջազգային մրցույթներին ստացած մրցանակները համալրում են նրա պարգևատրումների շարքը` դասելով Սիմովիչին իր սերնդակիցների լավագույն ջութակահարների շարքում:

Համերգի շրջանակներում տեղիունեցավ նաեւՀայաստանիպետականերիտասարդականնվագախմբի անդրանիկ` «Music is the answer»ձայնասկավառակի շնորհանդեսը, որը թողարկվել է«SONY-DADC»ձայնագրման ստուդիայի կողմից:

Հայերեն English

Արարատի բժշկական կենտրոնին տրամադրվել է համակարգչային շերտագրման սարք

Իսրայելի բանակը օպերատիվ վերահսկողություն է հաստատել Լիբանանի հարավում

Երևան-Սևան ավտոճանապարհին կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել. տուժածներ չկան

Բուլղարիայում ոչնչացվել են ափամերձ գոտում հայտնաբերված անհայտ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Գյումրիի «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ

«Ուժեղ Հայաստան»-ի ևս մեկ պատգամավորի թեկնածուի կալանավորելու որոշում է կայացվել. հայտարարվել է հետախուզում

Կառավարությունն աջակցում է կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին

Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրում երթևեկությունը կկարգավորվի արագաչափ սարքի միջոցով

Արյան դոնորի համաշխարհային օրը կանցկացվի «Մեկ կաթիլ մարդասիրություն» կարգախոսը կրող հանրային արշավ

Մոլդովայի խորհրդարանը լռության րոպեով հարգել է ստալինյան տեղահանությունների զոհերի հիշատակը․ Moldpres