Թուրքիան Մոսկվայի օգնությա՞մբ Է փորձում մտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն, որ Ռուսաստանի Դաշնությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շահագրգիռ կողմերից մեկն Է եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր, ոչ ոքի հիշեցնելու կարիք չկա: Բայց տարակուսանք են հարուցում ՌԴ-ի արտգործնախարարության մի քանի հայտարարություններ, հատկապես նրանք, որ արվել են թուրքական կողմի հետ հանդիպումների ընթացքում: Մոսկվան շատ լավ գիտի կարգավորման գործընթաց եւ նույնիսկ Մինսկի խումբ մտնելու Թուրքիայի ձգտումը եւ, մանավանդ, Թուրքիային այդ կառույց մտնել թույլ չտալու Հայաստանի հստակ դիրքորոշումը:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կանոնադրության մեջ պարզորոշ սահմանված Է, որ շահագրգիռ կողմը չի կարող լինել խմբի անդամ, առավել եւս՝ համանախագահի իրավունքով: Նաեւ հասկանալի Է, որ հակամարտությունը տարածաշրջանային Է, եւ երկու երկրներն Էլ անհանգստացած են անկայունությունից: Բայց չԷ որ տարածաշրջանում կան նաեւ վրաց-աբխազական եւ վրաց-հարավօսական հակամարտությունները, սակայն Թուրքիան դրանց վրա գրեթե ուշադրություն չի դարձնում: Մինչդեռ ՌԴ-ի ԱԳՆ-ի կայքում զետեղված ՌԴ-ի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Ահմեդ Դավութօղլուի հայտարարության մեջ չգիտես ինչու ասված Է, որ կողմերն արծարծել են նաեւ հարավկովկասյան տարածաշրջանի եւ Լեռնային Ղարաբաղի հարցը: Այն տպավորությունն Է ստեղծվում, որ Լեռնային Ղարաբաղը ուր ասես կարող Է լինել, բայց ոչ Հարավային Կովկասում:

Նմանօրինակ հայտարարություններին բնորոշ եւ անխուսափելի ընդհանուր արտահայտություններից բացի, ընդգծվում Է ինչպես երկուստեք շահագրգռությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուտափույթ լուծման հարցում, այնպես Էլ գոյություն ունեցող ստատուս քվոյի պահպանման անընդունելիությունը: Հավաստվում Է Ռուսաստանի եւ Թուրքիայի մտադրությունը՝ օգտագործել իրենց ներուժը հակամարտության գոտու վրա կայունացնող ազդեցություն գործելու համար:

Տվյալ դեպքում ավելորդ չի լինի հիշեցնել Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի ցայտուն արտահայտված ադրբեջանամետ դիրքորոշման մասին, ուստի Անկարայի ակտիվությունը կարելի Է հասկանալ: Բայց միայն հասկանալ եւ՝ ոչ ավելին:

Դեռ ավելին՝ ներկայում համանախագահ երկրներից ոչ մեկը պարզապես իր տեղը չի զիջի այլ երկրի, որքան Էլ որ Ադրբեջանը դա ցանկանա: Նույնիսկ եթե հնարավոր համարենք անկարելին, եւ Թուրքիան կամ ադրբեջանական կողմի շահերն արտահայտող մեկ այլ երկիր դառնա համանախագահ, ապա դրանից ոչ մի լավ բան չի ստացվի: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի փոփոխված կազմն անաշխատունակ կլինի, ինչն անխուսափելիորեն կբերի Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման, ինչն առայժմ զսպվում Է հենց միջնորդների ջանքերի շնորհիվ:

Ինչ վերաբերում Է Ռուսաստանին, ապա նա, ելներով ստեղծված հանգամանքներից, որոնք պայմանավորված են «արաբական գարունով» եւ Սիրիայի ու Իրանի իրադրությամբ, պարզապես պետք Է ամրապնդի հարաբերությունները Թուրքիայի հետ, ընդսմին քաջ գիտենալով, որ Էրդողանի կառավարությունը երկակի քաղաքականություն Է վարում: Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ինչպես նաեւ Ֆրանսիայի Սենատի կողմից հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումն Անկարային դրել են բավականին «անհարմար» դրության մեջ, եւ նրան մնում Է Էլ ավելի սերտորեն համագործակցել Ռուսաստանի հետ: Չնայած այն բանին, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շարունակ խոսում Է Թուրքիայի՝ որպես ռազմավարական գործընկերոջ մասին, իրականությունը փոքր-ինչ այլ Է. օրենսդիրների մեծամասնությունը Իսրայելի հետ Թուրքիայի լարված հարաբերությունների պատճառով որոշ չափով պաղել Է Անկարայի նկատմամբ: Մինչդեռ ԱՄՆ-ի Կոնգրեսը միշտ Էլ եղել Է իսրայելամետ: Ուստի այն, որ Մոսկվան եւ Անկարան զարգացնում են հարաբերությունները, բնավ զարգանալի չԷ, այլ՝ բնական: Միայն թե հարկ Է, որ համանախագահ երկիրը փոքր-ինչ զգույշ լինի ղարաբաղյան հակամարտության հարցում:

Հայերեն

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է ՀՀ բոլոր քաղաքացիներին

Արփունքում 2018-2025 թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր համար հատկացվել է 1 մլրդ 425 մլն 957 հազար դրամ

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են

Խիստ ցանկալի կլինի, որ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխվի. Սրբուհի Գալյան

Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին

ԿԸՀ֊ն մեկ ընտրատեղամասում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում է ստացել

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը

Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ