Վարչապետը հանձնարարեց Ոստիկանապետին կարճ ժամանակում բարելավել ոլորտում մատուցվող ծառայությունների որակը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունում ձևավորվել են մոնիտորինգային խմբեր, որոնք պարբերաբար ստուգումներ են իրականացնում այս կամ այն ոլորտում` պարզելու, թե ինչ որակի ծառայություններ են մատուցվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին այսօր կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Թերությունների մասին մշտապես խոսել ենք հրապարակային և տվել համապատասխան հանձնարարություններ: Այսօր կարող ենք արձանագրել, որ հերթական մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ կադաստրի պետական կոմիտեում ունենք առաջընթաց և էապես բարելավվել է ծառայությունների որակը: Ձեռնարկությունների գրանցման ոլորտում ունենք էական առաջընթաց. այսօր իրականություն է այն, որ Հայաստանում կարելի է 15 րոպեում գրանցել ձեռնարկություն էլեկտրոնային եղանակով»,-ընդգծեց գործադիր մարմնի ղեկավարը:

Նա արձանագրեց, որ անձնագրերի տրամադրման ոլորտում նույնպես առկա է հաջողություն: «Այս բնագավառում մենք պետք է լինենք հետևողական: Վերջին շրջանում բողոքներ ենք ստանում ոստիկանության կողմից տրվող ծառայություններից, մասնավորապես, վարորդական իրավունքների և մեքենաների գրանցման հարցերում: Այս խնդրի շուրջ տրվել են հանձնարարականեր ոստիկանապետին, և մենք կարճ ժամանակում պետք է բարելավենք ծառայությունների որակը»,-ասաց Տիգրան սարգսյանը: Սա այն ոլորտն է, որտեղ տարեկան 300 հազարից ավելի ՀՀ քաղաքացիներ շփվում են պետության հետ: Ձևորավորվում է վերաբերմունք պետության նկատմամբ, և եթե, ըստ վարչապետի, այդ ծառայություների որակը չի բավարարում, նշանակում է կա դժգոհություն: Խնդրի արմատական լուծման համար ապրիլին շահագործման է հանձնվելու Նուբարաշենում ճանապարհային ոստիկանության նոր ծառայության մասնաշենքը, որը հագեցած է լինելու ժամանակակից սարքավորումներով:

«Մենք արդեն իսկ աշխատանքները ծրագրային ապահովման և տվյալների միասնական բազայի ուղությամբ սկսել ենք: Իրատեսական ենք համարում, որ ապրիլին մեր քաղաքացիները պետք է սպասարկվեն առավելագույնը 20 րոպեի ընթացքում, այսօրվա մեկ ժամվա փոխարեն: Այսօր կուտակվում են հերթեր և ես հանձնարարել եմ ոստիկանապետին, որպեսզի այս խնդիրը վերցնի իր անձնական հսկողության տակ. պետք է ավելացնել աշխատողների քանակը և նվազեցնել այսօրվա ծանրաբեռնվածությունը»,-հայտարարեց Տիգրան Սարգսյանը:

Մնացած ոլորտներում նույնպես մոնիտորինգ է իրականացվելու, 18 պետական տեսչական ծառայությունների ոլորտում և պետական այլ ծառայությունների ոլորտում: «Ես մշտապես անդրադառնալու եմ այս խնդրին, որովհետև սա այն ամենակարևոր կետն է, որտեղ մենք առնչվում ենք քաղաքացիների հետ»,-վստահեցրեց վարչապետը:

Ավտոմեքենաների զննման տեխնիկական խնդիրը նախորդ տարի ևս ստացավ իր լուծումը: «Եվս մեկ անգամ հայտարարում եմ` տեխնիկական զննման կտրոների համար պարտադիր չէ և պետք չէ մեր քաղաքցիներին դրդել, որպեսզի նրանք գնան և մտնեն կոռուպցիոն ռիսկերի ոլորտ: Բոլոր պետական մարմիներին արգելվում է պահանջել քաղաքացիներից, որ տեխնիկական զննման կտրոնի հետևում ստուգեն կնիքի առկայությունը: Այդպիսի պահանջ չկա և մեր քաղաքացիները կատարելով իրենց ֆինանսական պարտավորությունները պետության նկատմամբ` այդ կտրոնը հանգիստ կերպով կարող են փակցնել մեքենայի վրա: Սա է մեր պահանջը, որպեսզի մենք զերծ մնանք կոռուպցիոն ռիսկերից»,-ասաց Տիգրան Սարգսյանը:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA