Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության փոխնախարար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի մեկ այլ որոշմամբ Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։
Կարդացեք հոդվածը` Русский