Շառլ Ազնավուրը պարգեւատրել է շվեյցարահայերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 10-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների եւ հայկական կազմակերպություններին շնորհված պատվորագրերի եւ շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից,Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրերը հանձնել է Թոփալյան հիմնադրամին, շվեյցարահայ հանրահայտ դիրիժոր Լյուկ Բաղդասարյանին, կոմպոզիտոր Սիրվարդ Ղազանչյանին, պոետ, հայագետ Վահե Գոդելին: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պատվոգրերը եւ շնորհակալագիրը հանձնվել են Թոփալյան դպրոցի տնօրեն Նեվրիկ Ազադյանին, Ժնեւի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վալենտին Կալզոլարի-Բուվյեին, Թոփալյան դպրոցի ուսուցչուհի Մեդա Խաչատրյանին:

Պարգեւատրման արարողության ընթացքում դեսպան Ազնավուրը շնորհակալություն է հայտնել պարգեւատրվածներին հայ մշակույթի եւ հայակերտման ու հայապահպանման գործում ունեցած նրանց ավանդի համար: Դեսպանը նշել է, որ Հայաստանի անկախության քսանամյակի կապակցությամբ համապատասխան գերատեսչությունների կողմից տրված պատվոգրերը եւ շնորհակալագրերը խորհրդանշական են, եւ անկախ Հայաստանի կայացման գործում համայն հայության, ինչպես նաեւ օտարերկրյա գործիչների անձնվեր գործունեության գնհատանքի արտահայտությունն են:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում