1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Չելսի»-ի անհաջող ելույթները ստիպել է թիմի սեփականատեր Ռոման Աբրամովիչին նոր ձեռքբերումների համար ծախսել 150 մլն ֆունտ (179,5 մլն եվրո): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական http://lenta.ru-ն, Աբրամովիչն այդ քայլին գնում է, որպեսզի թիմը կարողանա պայքարել Անգլիայի առաջնությունում չեմպիոնության համար: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը կփորձի ձեռք բերել «Նապոլի»-ի խաղացողներ Էդինսոն Կավանիին եւ Մարեկ Համշիկին: Բացի այդ, թիմի ուշադրության կենտրոնում է սերբ Միլոշ Կրասիչը եւ «Բոլթոն»-ի պաշտպան Գերի Կեհիլը: Ինչ վերաբերվում է ելույթներին` ապա թիմը դուրս է մնացել Անգլիայի գավաթի եւ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկություններից, իսկ առաջնությունում զբաղեցնում է 4-րդ տեղը` զիջելով առաջատար «Մանչեսթեր Սիթի»-ին 11 միավորով: