Ֆուտբոլ

Եվրոպայի լիգա. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Այաքս»-ը, «Լիոն»-ը և «Սելտա»-ն կիսաեզրափակչում են

4 րոպեի ընթերցում

Եվրոպայի լիգա. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Այաքս»-ը, «Լիոն»-ը և «Սելտա»-ն կիսաեզրափակչում են

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի շրջանկաներում կայացան պատասխան հանդիպումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իսպանական «Սելտա»-ն մրցակցի հարկի տակ ոչ ոքի 1-1 հաշվով ավարտեց խաղը բելգիական «Գենկ»-ի հետ ու նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր: Առաջին խաղակեսում թիմերին գոլ խփել չհաջողվեց: Ընդմիջումից հետո հաջողությունն առաջինը ուղեկցեց «Սելտա»-ի ֆուտբոլիստներին: 63-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Պիոնե Սիստոն: 4 րոպե անց բելգիական թիմի ֆուտբոլիստներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, սակայն ավելին անել դաշտի տերերին չհաջողվեց: Առաջին խաղում իսպանական թիմը սեփական հարկի տակ առավելության էր հասել 3-2 հաշվով:

Դրամատիկ պայքարում անցավ «Շալկե-04»-«Այաքս» հանդիպումը: Գերմանական ակումբը սեփական հարկի տակ կարողացավ չեզոքացնել առաջին խաղում «Այաքս»-ի ձեռք բերած երկու գոլի առավելությունը և խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ: 53-րդ րոպեին հաշիվը բացեց Լեոն Գորեցկան, իսկ ընդամենը երեք րոպե անց Գիդո Բուրգստալերը կրկնապատկեց հաշիվը: Խաղի 80-րդ րոպեին հոլանդական ակումբի ֆուտբոլիստները մնացին 10 հոգով, քանի որ մրցավարը կոպիտ խաղի համար դաշտից հեռացրեց Ժոել Վելտմանին: Հիմնական ժամանակում գոլեր այլևս չգրանցվեցին, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ 30 րոպեների ընթացքում հաջողությունն արդեն «Այաքս»-ի կողմն էր: Չնայած 101-րդ րոպեին «Շալկե-04»-ի խաղացողներին Դանիել Կալիջուրիի ջանքերով հաջողվեց ևս մեկ գոլ խփել՝ «Այաքս»-ը կարողացավ շատ արագ հաջողության նժարը իր կողմը թեքել: 111-րդ րոպեին Նիկ Վիերգեվերը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին Ամին Յունեսը նաև երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Խաղն ավարտվեց 3-2 հաշվով, սակայն սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթանակի շնորհիվ «Այաքս»-ը նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր:

Դրամատիկ ընթացք ունեցավ նաև «Բեշիկթաշ»-«Լիոն» դիմակայությունը: Խաղի 27-րդ րոպեին Անդերսոն Տալիսկան հաշվի մեջ առաջ մղեց թուրքական ակումբին, սակայն ընդամենը երկու րոպե անց Ալեքսանդր Լակազետը հավասարեցրեց հաշիվը: Առաջին խաղակեսում նոր գոլեր չգրանցվեցին, իսկ երկրորդ կեսում՝ 58-րդ րոպեին Անդերսոն Տալիսկան ևս մեկ գնդակ ուղարկեց ֆրանսիական ակումբի դարպասը: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 2-1 հաշվով, ու քանի որ առաջին խաղում նույն հաշվով հաղթանակ էր տարել «Լիոն»-ը, խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ ժամանակում թիմերին չհաջողվեց գոլ խփել, ուստի հաղթողը պետք է որոշվեր 11 մետրանոց հարվածաշարով: Այստեղ ավելի հաջողակ գտնվեցին «Լիոն»-ի ֆուտբոլիստները: Ֆրանսիական ակումբը նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ն էլ սեփական հարկի տակ կրկին լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով հաղթանակ տարավ «Անդերլեխտ»-ի նկատմամբ ու նվաճեց կիսազրափակչի ուղեգիր: Այսպիսով, Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Այաքս»-ը, «Լիոն»-ը և «Սելտա»-ն: Կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը կկայանա ապրիլի 21-ին:

Բաժին

Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն ընդգրկվել է «MovieWeb»-ի լավագույն անիմացիոն ֆիլմերի շարքում

Ֆուտբոլ

Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն ընդգրկվել է «MovieWeb»-ի լավագույն անիմացիոն ֆիլմերի շարքում

Ֆուտբոլի առաջնությունում փոփոխություններ են եղել 

Սպորտ

Ֆուտբոլի առաջնությունում փոփոխություններ են եղել 

Արթուր Աբրահամը մրցանակ է հանձնել Միրոսլավ Քլոզեին

Սպորտ

Արթուր Աբրահամը մրցանակ է հանձնել Միրոսլավ Քլոզեին

«Այաքս»-ի դարպասը Մխիթարյանի հեղինակած գնդակը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մայիսի լավագույն գոլ

Սպորտ

«Այաքս»-ի դարպասը Մխիթարյանի հեղինակած գնդակը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մայիսի լավագույն գոլ

Մխիթարյանն ու Ռեշֆորդը Եվրոպայի լիգայի կիսազերափակիչ փուլի ուղեգիր պարգևեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ին

Ֆուտբոլ

Մխիթարյանն ու Ռեշֆորդը Եվրոպայի լիգայի կիսազերափակիչ փուլի ուղեգիր պարգևեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ին

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ». Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ

Ֆուտբոլ

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ». Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ

«Ռեալ»-ն ու «Բավարիա»-ն իսկական տոն պարգևեցին երկրպագուներին, «Ատլետիկո»-ն վերջ դրեց «Լեսթեր»-ի հեքիաթին

Ֆուտբոլ

«Ռեալ»-ն ու «Բավարիա»-ն իսկական տոն պարգևեցին երկրպագուներին, «Ատլետիկո»-ն վերջ դրեց «Լեսթեր»-ի հեքիաթին

Թինա Կանդելակին կրկին անդրադարձել է Մխիթարյանի խաղին

Ֆուտբոլ

Թինա Կանդելակին կրկին անդրադարձել է Մխիթարյանի խաղին

Եվրոպայի լիգա. «Լիոն»-ի ֆանտաստիկ «քամբեք»-ը և «Սելտա»-ի կամային հաղթանակը

Ֆուտբոլ

Եվրոպայի լիգա. «Լիոն»-ի ֆանտաստիկ «քամբեք»-ը և «Սելտա»-ի կամային հաղթանակը

«Անդերլեխտ»-«Մանչեսթեր Յունայթեդ». Մխիթարյանը բացել է հաշիվը

Ֆուտբոլ

«Անդերլեխտ»-«Մանչեսթեր Յունայթեդ». Մխիթարյանը բացել է հաշիվը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում