Քաղաքականություն

ՀՅԴ Հայ դատի Փարիզի գրասենյակը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի դիրքորոշումը

2 րոպեի ընթերցում

ՀՅԴ Հայ դատի Փարիզի գրասենյակը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ազգային Ժողովում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ քվեարկության հստակ պատկերը դեռևս չկա, սակայն հայտնի է, որ օրինագիծն ընդունվել է ձայների ջախջախիչ մեծամասնությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի Փարիզի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանը: Նրա տեղեկացմամբ' օրինագիծը Սենատի վավերացմանն է ներկայացվելու հունվարից փետրվարի վերջ ընկած ժամանակահատվածում: «Ֆրանսիայի հայ համայնքը գոհունակություն է հայտնում և ուրախ է, որ օրինագիծն ընդունվեց' ի նպաստ արդարության հաստատման: Մենք մեր աշխատանքները պետք է ակտիվորեն շարունակենք, որպեսզի Սենատը վերջնակապես վավերացնի Ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը»,- ասաց Վարժապետյանը:

Այն ընթացքում, երբ օրինագիծը քննարկվում էր Ֆրանսիայի ԱԺ-ում, թուրքական համայնքը զանգվածային բողոքի ցույց է կազմակերպել խորհրդարանի շենքի առջև: «Ֆրանսիան ցույց տվեց, որ հակառակ թուրքական կողմի քաղաքական և տնտեսական ճնշումներին, չի հանդուժի իր ներքին քաղաքականությանը խառնվելու փորձերը: Ֆրանսիան երբեք չի ենթարկվի նման գործողություններին»,- համոզմունք հայտնեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի փարիզի գրասենյակի տնօրենը:

Վերջինս նշեց, որ իրենք շարունակելու են հանդիպումները Սենատի ներկայացուցիչները' ներկայացնելով ցեղասպանության հարցի շուրջ իրենց պօահանջներն ու փաստերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում