Սպորտ

Սերգեյ Մովսիսյանը 6-րդ տեղում Է

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Մովսիսյանը 6-րդ տեղում Է

ԵՐԵՎԱՆ,19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, վաստակելով 10,5 միավոր 13 հնարավորից, զբաղեցրել է 6-րդ տեղը` Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված արագ շախմատի Եվրոպայի առաջնության մրցաշարում: Նույնքան միավոր են վաստակել մի քանի շախմատիստներ, եւ լրացուցիչ չափանիշներով Մովսիսյանը զբաղեցրել Է 6-րդ տեղը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մրցաշարի հաղթող Է դարձել Վրաստանի գրոսմայստեր Բահադուր Ջոբավան, որն իր հաշվին գրանցել Է 11 միավոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում