Սիրիան մնում Է Արաբական Արեւելքի «ամենաթեժ կետը», «եգիպտական գարունը» դեկտեմբերին հիշեցրել Է իր մասին

3 րոպեի ընթերցում

ԷԼ ՔՈՒՎԵՅԹ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիան նախկինի պես մնում Է արաբական աշխարհի «ամենաթեժ կետը»: Ինչպես նշում Է «Արմենպրես»-ը, ամեն օր այս երկրից հաղորդումներ են ստացվում մարդկանց զոհվելու մասին, ընդ որում՝ երկու կողմից Էլ: «Մահմեդական եղբայրների» զինյալները եւ ընդդիմության կողմն անցած նախկին զինծառայողներն սպանում են սիրիացի զինվորներին, բանակի հետ ընդհարումների ընթացքում զոհվում են հակակառավարական ելույթների մասնակիցներ:

Կիրակի օրը Հոմսի նահանգում բանակային ստորաբաժանումների եւ զինվորականների միջեւ ծայր առած փոխհրաձգության հետեւանքով զոհվել Է կանոնավոր բանակի վեց զինծառայող: Մարտը տեղի Է ունեցել Էլ Քուսեյր քաղաքի մերձակայքում: ՄԱԿ-ը պնդում Է, որ հուզումների սկսվելուց ի վեր Սիրիայում զոհվել Է ավելի քան 5 հազար մարդ:

Մինչդեռ Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) քարտուղարությունն արաբական երկրների արտաքին գործերի նախարարությունների ղակավարներին հրավերներ Է հղել մասնակցելու Սիրիային նվիրված արտակարգ նիստին: Երեքշաբթի օրը Կահիրեում նախատեսված Է ԱՊԼ-ում արաբական պետությունների մշտական ներկայացուցիչների հանդիպում՝ նվիրված այս հիմնախնդրի քննարկմանը: ԱՊԼ-ն պետք Է որոշի, թե Սիրիայի հիմնախնդրի կարգավորման արաբական պլանը ներկայացնի արդյոք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը՝ միջազգային հանրակցությանը սիրիական խնդիրի լուծմանը ներգրավելու համար, թե ոչ:

Ամեն ինչ կախված կլինի Դամասկոսից, որտեղից սկսել են ստացվել հուսադրող ազդանշաններ: Ինչպես հայտնի Է դարձել Քատարի վարչապետ շեյխ Համադ բեն Ջասեմ Ալ Թանիին, որը գլխավորում Է ԱՊԼ-ի՝ Սիրիայի գծով հատուկ կոմիտեն, նախագահ Բաշար Ասադը պատրաստ Է ստորագրելու այս երկրում արյունահեղության դադարեցման «ուղեցույցը»:

ԱՊԼ-ի հաշտության պլանը ենթադրում Է, մասնավորապես, Սիրիայում արաբ դիտորդների տեղաբաշխում, որոնք կգնահատեն երկրի իրադրությունը եւ կվերահսկեն Սիրիայի իշխանությունների եւ ընդդիմության գործողությունները: Բացի այդ, դրանով նախատեսվում Է զորքերը դուրս բերել քաղաքներից, ազատ արձակել հակակառավարական ելույթների՝ կալանավորված մասնակիցներին եւ բանակցություններ սկսել ընդդիմության հետ:

«Եգիպտական գարունը» դեկտեմբերին հիշեցրել Է իր մասին: Երեք օր անընդմեջ Կահիրեի կենտրոնում շարունակվել են ուժայինների հետ ցուցարարների ընդհարումները: Ըստ Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալների՝ կիրակի օրը տեղի ունեցած ընդհարումների հետեւանքով տուժել Է շուրջ 60 մարդ: Կառավարական համալիրի շրջանում անկարգություններն արդեն տասը մարդու կյանք են խլել, ավելի քան 400-ը տուժել Է: Վիրավորների թվում ավելի քան 100-ը ուժային կառույցների աշխատակիցներ են:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում