1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական եկամուտների կոմիտեին 2013 թվականից գործատուներն իրենց հաշվետվությունները պետք է ներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը' կենսաթոշակային առաջինտարեկան համաժողովի ընթացքում:
Այս բարեփոխումն իրականացվում է կուտակային կենսաթոշակային համակարագին անցնելու շրջանակներում: «Այս առումով, որոշակի ռիսկեր կան, որոնք կապված են անձնավորված էլեկտրոնային հաշվառման համակարգի ներդրման հետ, որով պետք է ներկայացվեն հաշվետվությունները: Պետք է հասցնենք ծրագիրն ամբողջությամբ մշակել, ներդնել և անել ամեն ինչ, որպեսզի բոլորին հասանելի լինի էլեկտրոնային եղանակով իրենց հաշվետվությունների ներկայացման հնարավորությունը»,- ասաց Ալավերդյանը:
Նրա տեղեկացմամբ' ներկայում հանրապետությունում ընդամենը 7500 գործատու է աշխատում այդ եղանակով: