Տնտեսություն

ՊԵԿ-ին հաշվետվությունները 2013-ից կներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ին հաշվետվությունները 2013-ից կներկայացվեն բացառապես  էլեկտրոնային եղանակով

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական եկամուտների կոմիտեին 2013 թվականից գործատուներն իրենց հաշվետվությունները պետք է ներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը' կենսաթոշակային առաջինտարեկան համաժողովի ընթացքում:

Այս բարեփոխումն իրականացվում է կուտակային կենսաթոշակային համակարագին անցնելու շրջանակներում: «Այս առումով, որոշակի ռիսկեր կան, որոնք կապված են անձնավորված էլեկտրոնային հաշվառման համակարգի ներդրման հետ, որով պետք է ներկայացվեն հաշվետվությունները: Պետք է հասցնենք ծրագիրն ամբողջությամբ մշակել, ներդնել և անել ամեն ինչ, որպեսզի բոլորին հասանելի լինի էլեկտրոնային եղանակով իրենց հաշվետվությունների ներկայացման հնարավորությունը»,- ասաց Ալավերդյանը:

Նրա տեղեկացմամբ' ներկայում հանրապետությունում ընդամենը 7500 գործատու է աշխատում այդ եղանակով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում