Զարգացած երկրները մեկ տարվա ընթացքում 10 տրիլիոն դոլար պարտք են վերցրել

3 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2011 թվականի ընթացքում զարգացած երկրները 10 տրիլիոն դոլար պարտք են վերցրել: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այդ մասին գրում Է The Financial Times-ը՝ վկայակոչելով Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության հետազոտությունը, որը հրապարակվելու Է դեկտեմբերին: Փաստաթղթում նշվում Է, որ հաջորդ տարվա ընթացքում երկրներն ու շուկաները ֆինանսավորման խիստ պակաս են զգալու:

ՏՀԶԿ-ի հետազոտության համաձայն՝ 2012 թվականի ընթացքում զարգացած երկրներն արտաքին շուկաներում պարտք կվերցնեն 10,5 տրլն դոլար: 2007 թվականի համեմատ ցուցանիշը կմեծանա 1 տրիլիոն դոլարով, իսկ 2005-ի համեմատ՝ գրեթե երկու անգամ:

Ինչպես նշել Է ՏՀԶԿ-ի պետական պարտքերի գծով դեպարտամենտի տնօրեն Հանս Բլոմենշտայնը, երկրների պարտքային պարտավորությունների մեծանալու պատճառով 2012 թվականի ընթացքում կաճեն պետական պարտատոմսերի եկամտաբերության գծով տոկոսադրույքները: Նաեւ կուժեղանա մրցակցությունը ֆինանսական շուկաների ազատ դրամական միջոցների համար:

Բլոմենշտայնը նշել Է, որ ձեւավորվող միտումը մեծ թվով զարգացած պետությունների համար անկայունության աճով Է սպառնում ինչպես ֆինանսական շուկաներում, այնպես Էլ քաղաքական ասպարեզում: Նրա խոսքով՝ երկրների պետական պարտքի հետ կապված ռիսկերը «անկանխատեսելի» են դառնում եւ կարող են հանգեցնել այնպիսի երկրների համար մասնավոր կապիտալի շուկաների լիակատար փակման, ինչպիսին են Իտալիան եւ Իսպանիան:

2011 թվականի դեկտեմբերի սկզբին ՏՀԶԿ-ն 2012 թվականին եվրոգոտու երկրների պետական պարտքի կանխատեսումը բարձրացրել Է մինչեւ միագումար ՀՆԱ-ի 97,9 տոկոսը: 2011 թվականի արդյունքներով՝ եվրոգոտու երկրների ՀՆԱ-ում պետական պարտքի բաժինը կկազմի 95,6 տոկոս: 2010 թվականին այդ ցուցանիշը 92,9 տոկոս Էր:

Եվրոպայի խոշորագույն պարտապան երկրների թվում են՝ Պորտուգալիան, Իսպանիան, Հունաստանը, Իտալիան եւ Իռլանդիան: Ամենամեծ պետական պարտքն ունի Իտալիան՝ մոտավորապես 1,9 տրլն եվրո, որը կազմում Է երկրի ՀՆԱ-ի գրեթե 120 տոկոսը: Բացի եվրոպական երկրներից, զգալի պետական պարտք ունեն ԱՄՆ-ը՝ ավելի քան 15 տրլն դոլար, եւ Ճապոնիան՝ 13 տրլն դոլար:

Հայերեն

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres