Սնանկացման եզրին հայտնված Հունաստանի կառավարությունն ի վիճակի չԷ բարեփոխումներ իրականացնել երկրում. ՏՀԶԿ

2 րոպեի ընթերցում

ԲԵՌԼԻՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) գտնում Է, որ սնանկացման եզրին հայտնված Հունաստանի կառավարությունն ի վիճակի չԷ բարեփոխումներ իրականացնել երկրում: «Աթենքի կենտրոնական ապարատը չունի ո՛չ հնարավորություններ, ո՛չ Էլ ունակություններ իրականացնելու լայնընդգրկուն բարենորոգումներ»,- Die Welt թերթին հայտարարել Է ՏՀԶԿ-ի՝ կառավարական կառույցների աշխատանքի գնահատման բաժնի ղեկավար Քերոլայն Վառլին: Նա հիշեցրել Է, որ կազմակերպության փորձագետները ներկայացրել են մի զեկույց, որի պատրաստման ընթացքում ստուգվել են Հունաստանի 14 նախարարություններ:

Միաժամանակ պարզվել Է, որ վարչապետը թույլ Է վերահսկում ենթակա հիմնարկների աշխատանքը: Այսպես, եթե Գերմանիայի ֆեդերալ կանցլերի գերատեսչությունը մշտապես հսկում Է նախարարությունների աշխատանքը, ապա Հունաստանում կաբինետի գլխավոր քարտուղարը բարձրաստիճան պաշտոնյաներին ընդունում Է տարին միայն երկու անգամ, եւ այդ հանդիպումները տեւում են ընդամենը մի երկու ժամ: Բացի դրանից, տարբեր գերատեսչությունների աշխատակիցները գործնականում շփումներ չունեն միմյանց հետ: Մինչ օրս ստեղծված չեն տվյալների կենտրոնական պահոցներ, եւ պատշաճ կերպով կարգավորված չԷ տեղեկատվության փոխանակումը: Օրինագծերը, որպես կանոն, պատրաստվում են նեղ շրջանակով՝ առանց քննարկումների եւ բանավեճերի:

Զեկույցի հեղինակները հանգում են այն եզրակացության, որ Աթենքի կառավարությունը բավականաչափ արդյունավետ միջոցներ չունի գործնական խնդիրների լուծման համար: Խիստ անբավարար են գործավարության կուլտուրան, ինչպես նաեւ համաձայնեցված քաղաքականություն վարելու եւ ընդունված որոշումների կատարումը վերահսկելու կարողությունները: Ինչպես ընդգծել են փորձագետները, խնդիրը կարելի Է լուծել միայն պետական ապարատի արմատական բարենորոգման եւ դրա կառուցվածքի փոփոխման միջոցով:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում