Մարզային

Գեղարքունիքը միացավ Ընդդեմ կանանց բռնության 16-օրյակին

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքը միացավ Ընդդեմ կանանց բռնության 16-օրյակին

ԳԱՎԱՌ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագիրը կազմակերպել էր հանդիպում-քննարկում, որը նվիրված էր ընդդեմ գենդերային բռնության ակտիվության միջոցառումների 16-օրյակին: Հանդիպմանը մասնակցում էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրթության ոլորտի աշխատակիցներ, արական սեռին պատկանող ղեկավար անձինք, դպրոցականներ: Հանդիպման ընթացքում «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Ջինա Սարգիզովան ներկայացրեց ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի քարոզարշավի նպատակների, նախապատմության եւ առաքելության մասին: Ակտիվության 16-օրյակը պատահական չի ընտրվել. նոյեմբերի 25-ը Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրն է, դեկտեմբերի 1-ը` ՁԻԱՀ-ի համաշխարհային օրը, դեկտեմբերի 2-ը` Ստրկության դեմ պայքարի միջազգային օրը, դեկտեմբերի 6-ը` Մոնրեալյան կոտորածի օրն է, եւ քարոզարշավը փակվում է մարդու իրավունքների միջազգային օրվանով:

Ծրագրի ղեկավար Ջինա Սարգիզովան «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց, որ բռնության դեմ 16-օրյակի շրջանակներում նախատեսվել են շուրջ 70 միջոցառումներ, հանդիպում-քննարկումներ ՀՀ մարզերում, համայնքներում եւ մայրաքաղաքում: Հանդիպումները կազմակերպվում են տարբեր շրջանակներում` ընդգրկելով ղեկավարների, մանկավարժների, հոգեւորականների:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում