Օտարերկրացի մասնագետների համար ավելի հեշտ կլինի հիմնավորվել Գերմանիայում

2 րոպեի ընթերցում

ԲԵՌԼԻՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինը հավանություն Է տվել «կապույտ քարտի» (Blu Card) կիրառմանը, հաղորդում Է «Արմենպրես»-ը: Գերմանիան այսպիսով պատրաստվում Է աշխատուժ ներգրավել այն երկրներից, որոնք Եվրամիության անդամներ չեն: Խոսքը վերաբերում Է բարձր որակավորում ունեցող մասնագետներին: Մաթեմատիկոսների, ինժներների, IT-ի բնագավառի մասնագետների համար այժմ ավելի հեշտ կլինի աշխատելու համար Գերմանիա ժամանելը:

Ինչպես հաղորդել Է DPA գործակալությունը, չորեքշաբթի օրը Գերմանիայի կառավարությունը հավանություն Է տվել «կապույտ քարտի» ներդրմանը՝ նպատակ ունենալով լուծել երկրում որակյալ աշխատուժի պակասության հիմնախնդիրը:

Պլանավորվում Է, որ ամեն տարի Գերմանիա կհրավիրվի շուրջ 3500 մարդ՝ 60 պահանջվող մասնագիտությունների ներկայացուցիչներ: Հրավիրվածների աշխատավարձը պետք Է լինի տարեկան 33 հազար եվրոյից ոչ քիչ: Այն աշխատողները, որոնց ամենամյա եկամուտը կգերազանցի 44 հազար եվրոն, կարող են Գերմանիայում մնալու թույլտվություն ստանալ առանց «օտարերկրացուն փոխարինման առկայության ստուգման» ընթացակարգ անցնելու:

Արտասահմանից ժամանած մասնագետին հարկ չի լինի սպասել, մինչեւ Գերմանիայի աշխատանքի գերատեսչությունն ստուգի, թե թափուր տեղի համար գերմանացիներից հարմար թեկնածություն կա արդյոք: Նոր կանոնների համաձայն՝ աշխատելով երեք տարի՝ նա կստանա մշտական բնակության իրավունք: Օրինագիծը նախատեսում Է, որ օտարերկրացի աշխատողները կորցնում են մշտական բնակավայրի իրավունքը, եթե Գերմանիայում մնալու առաջին երեք տարվա ընթացքում նրանք դիմեն սոցիալական օգնության:

«Կապույտ քարտի» ծրագիրը 2007 թվականի հոկտեմբերին Ստրասբուրգում ներկայացրել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն: Համանման «կանաչ քարտ» գոյություն ունի ԱՄՆ-ում: Ըստ Բրյուսելի պլանի՝ այս փաստաթուղթը (այն ընտրել են Եվրամիության դրոշի գույնով) պետք Է բավարարի Եվրամիության որակյալ աշխատուժի պահանջմունքները: Դանիան, Մեծ Բրիտանան եւ Իռլանդիան ծրագրին մասնակցելուց հրաժարվել են:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում