Մարզային

ՀՀ վարչապետը միացավ սպիտակցիներին եւ հարգեց երկրաշարժի զոհերի հիշատակը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը միացավ սպիտակցիներին եւ հարգեց երկրաշարժի զոհերի հիշատակը

ՎԱՆԱՁՈՐ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մեկ երրորդը' հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանները, ամենամեծ քաղաքներ Գյումրին, Վանաձորը, Ստեփանավանը, Սպիտակը ավերակների վերածած ահեղ երկրաշարժի 23-րդ տարելիցը նշվում է դեկտեմբերի 7-ին: Արհավիրքին զոհ գնացածների հիշատակը հարգելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանի, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի, այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ միացավ սպիտակցիներին:

Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը ոգեկոչման արարողություն կատարեց: Ներկաները լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը, ծաղկիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին նրանց հիշատակը հավերժացնող հուշարձան-խաչքարին:

Հարակից նորություններ

Հիշում ու աղոթում ենք. Սպիտակի երկրաշարժից 23 տարի է անցել

ՀՀ վարչապետը Գյումրիում հարգել է երկրաշարժի զոհերի հիշատակը

Երկրաշարժից տուժած ամենաաղքատ համայնքներից Ամասիան նոր մանկապարտեզ եւ առողջության կենտրոն ունի

Գյումրու բոլոր եկեղեցիներում մատուցվեց հոգեհանգստի պատարագ

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում