Պաշտոնական

Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

1 րոպեի ընթերցում

Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

ԵՐԵՎԱՆ, 4ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից, այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը կհանդիպի ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, ԵՄ առևտրի հանձնակատար Կարել դե Գուխտի հետ, Եվրոպական հանձնաժողովի զարգացման և համագործակցության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ֆոկիոն Ֆոտիադիսի հետ:

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, պաշտոնատար այլ անձինք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում