Տնտեսություն

Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությունը հնարավորություն կստեղծի Հայաստանի տնտեսության ավելի արագ զարգացման համար. Սերժ Սարգսյան

1 րոպեի ընթերցում

Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությունը հնարավորություն կստեղծի Հայաստանի տնտեսության ավելի արագ զարգացման համար. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող ծրագրերի միջոցով հայերի համար մուտքը դեպի վրացական նավահանգիստներ կդյուրանա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով GHN-ը, այս մասին Վրաստանի նախագահ Միխայելի Սաակաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը կմիացնի Երեւանն ու Բաթումին, ինչը նոր խթան կհանդիսանա մեր երկրների միջեւ առեւտրաշրջանառության ավելացման համար»,- ասել է Սարգսյանը` հավելելով, որ Հայաստան ներկրվող բեռների 20 տոկոսը գալիս է Վրաստանի տարածքով:

ՀՀ Նախագահը նաեւ հույս է հայտնել, որ մոտակա ժամանակահատվածում կավարտվի ճանապարհի շինարարությունը, ինչը նաեւ հնարավորություն կստեղծի Հայաստանի տնտեսության ավելի արագ զարգացման համար: «Այս տարի մեր երկրների միջեւ առեւտուրն աճել է 20 տոկոսով. դա լավ է, սակայն, բնականաբար բավարար չէ: Մենք պետք է ամբողջությամբ օգտագործենք մեր հնարավորությունները»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում