Ճգնաժամի սաստկացումն սպառնում Է եվրոգոտու բոլոր երկրների վարկանիշներին. Moody’s

3 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոգոտու պարտային ճգնաժամի սրընթաց սաստկացումը հարցականի տակ Է դնում Եվրամիության բոլոր անդամ երկրների վարկային ռեյտինգները: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հատուկ հաշվետվության մեջ նախազգուշացնում Է Moody's վարկանիշային գործակալությունը:

«Կարճ ժամկետներում շուկաների պայմանների կայունացմանը նպատակամղված քաղաքական միջոցառումների բացակայության դեպքում վարկային ռիսկերը կշարունակեն աճել»,- նշված Է հաշվետվության մեջ:

Եվրոգոտին, ամբողջությամբ վերցված, վիթխարի տնտեսական եւ ֆինանսական ուժ ունի, գրում Է գործակալությունը, սակայն ինստիտուտների թուլությունը շարունակում Է կասեցնել ճգնաժամի լուծումը եւ ազդել վարկանիշների վրա: Վարկանիշային գործակալությունը նշում Է, որ ճգնաժամի հաղթահարման արդյունավետ լուծում կարող Է գտնվել սոսկ այն մի շարք «ցնցակաթվածներից» հետո, որոնք որոշ երկրների կզրկեն ֆինանսական շուկա մուտք գործելու հնարավորությունից եւ կհանգեցնեն օգնություն խնդրելու անհրաժեշտության: Հենց սա Էլ, գրում Է Moody's-ը, կազդի երկրների վարկանիշերի նվազման վրա:

Սակայն, ինչպես նշում Է գործակալությունը, վերջին շաբաթների իրադարձությունները խիստ բացասաբար են ներգործում ընդհանուր իրադրության վրա: Նման իրադարձությունների թվում գործակալությունն առանձնացնում Է Հունաստանի եւ Իտալիայի քաղաքական անորոշությունը, Հունաստանի պարտքի դուրսգրումների հետ կապված անորոշությունը, ինչպես նաեւ ամբողջ եվրոգոտու համար տնտեսական կանխատեսման հետագա վատթարացումը: Գործակալության կարծիքով՝ իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակների թվում առավել հավանականը երկուսն են. եվրոգոտում տեղի կունենա մեկ կամ ավելի պարտազանցում, ինչպես նաեւ կհետեւեն եվրոգոտուց դուրս գալու դեպքերը:

«Որքան ավելի երկար շարունակվի լուծարունության ճգնաժամն, այնքան ավելի արագ կհետեւեն պարտազանցումները: Մի շարք պարտազանցումները նաեւ խիստ կազդեն այն բանի հնարավորության վրա, որ մեկ կամ մի քանի անդամ երկրներ կլքեն եվրոգոտին»,- նշված Է տեղեկագրում:

Այսպիսով, գրում Է Moody's-ը, բացասական հետեւանքները կվերաբերեն եվրոգոտու եւ Եվրամիության բոլոր երկրներին:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում