Խոշորագույն վճարային համակարգերը պատրաստվում են եվրոգոտու հնարավոր կազմալուծմանը. Wall Street Journal

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանկերի միջեւ գործարքավարությունների՝ աշխարհի խոշորագույն վաճառամիջնորդ ICAP Plc-ն եւ CLS Bank International-ը (խոշորագույն բազմարժութային վճարային համակարգ արժութային գործարքներով փոխանցումների համար) տեխնիկական նախապատրաստություններ են իրականացնում եվրոգոտու հնարավոր կազմալուծման , գրել Է The Wall Street Journal-ը:

Կիրակի օրը ICAP-ը հաղորդել Է, որ իր Էլեկտրոնային համակարգերը պատրաստում Է հունական դրախմի մասնակցությամբ աճուրդների՝ եվրոյի գոտուց երկրի դուրս գալու դեպքում: «Դրա պատճառն սպասարկյալների երկյուղներն են»,- նշել Է ICAP-ի գործադիր փոխնախագահ Էդվարդ Բրաունը:

ICAP-ն իր համակարգերը թեստավորել Է այն նկատառումով, որ դրախմը կգնվի-կվաճառվի դոլարի եւ եվրոյի հետ զույգ կազմած: Այս փորձերն, ինչպես սպասվում Է, կօգնեն նախապատրաստվելու եվրոգոտուց նաեւ այլ երկրների պոտենցիալ դուրս գալուն:

Բացի դրանից, ըստ իրազեկ աբյուրների տվյալների՝ ի դեպս եվրոգոտու կործանման, համաման «սթրես-թեստեր» Է իրականացնում CLS-ն:

Եթե ընդամենը մի քանի ամիս առաջ ոչ ոք լրջորեն չԷր քննարկում եվրոգոտու կազմալուծման հնարավորությունը, այժմ, անորոշության աճի համեմատ առեւտրականներն ու ներդրողները ջանում են նախապատրաստվել իրադարձությունների հնարավոր բոլոր զարգացումներին: Անցյալ շաբաթ Barclays-ի կատարած հարցման տվյալներով՝ 1000 ներդրողների գրեթե կեսն սպասում Է 2012 թվականին եվրոգոտուց առնվազն մեկ երկրի դուրս գալուն:

Հայերեն

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ