«Մանկական Եվրատեսիլ 2011»-ի մասնակիցները տպավորված են Հայաստանից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2011»-ին` երաժշտական ամենահայտնի հեռուստատեսային մրցույթին հետեւելու են միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից:«Արմենպրես»-ի թղթակիցը նոյմեբերի 27-ին եղավ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, ուր լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան առաջինը տեսնելու դեկտեմբերի 2-ին եւ 3-ին կայանալիք մրցույթի բեմը, ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին:

«Մենք պլանավորված ժամանակացույցով առաջ ենք ընթանում: Այժմ բեմի վերջնական նախապատրաստական աշխատանքներն են իրականանում,- «Արմենպրես»-իհետ զրույցում ասաց«Մանկական Եվրատեսիլ 2011»-ի կազմկոմիտեի մամլո քարտուղար Արտակ Վարդանյանը:

Բեմում է լինելու ոչ միայն սարեր հիշեցնող երաժշտական էկվալայզեր տարբերանշանը, որը խորհրդանշում է նաեւ մրցույթի այս տարվա «Հասի՛ր բարձունքին»կարգախոսը, այլեւ`Սեւանա լիճը: Բեմը համալրված է արտասահմանից ներմուծված գերհզոր տեխնիկայով եւ լուսային համակարգով:

Համաձայն «Մանկական Եվրատեսիլ 2011»-իժամանակացույցի` 13 երկրների պատվիրակությունների բոլոր մասնակիցները մինչ նոյեմբերի 28-ը կժամանեն Հայաստան: Արդեն Երեւան են ժամանել Ուկրաինայի, Մակեդոնիայի, Լիտվայի, Լատվիայի, Բելոռուսի, Նիդերլանդների ներկայացուցիչներն ու պատվիրակության անդամները:

«Մասնակիցները նախնական հարցազրույցներում էլ հետաքրքրվել են Հայաստանի մասին եւ տպավորված են Հայաստանից: Նրանք հատկապես հավանել են մեր երկրի հյուրընկալությունը եւ ջերմ մարդկանց»,- պատմեց Վարդանյանը:

Հայաստան են ժամանել նաեւ Եվրոպական հեռարձակողների միության անդամները, շվեդ մասնագետներ, որոնք Հանրային հեռուստաընկերության տեխնիկական անձնակազմի հետ համատեղ նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում:

«Մանկական Եվրատեսիլ 2011»-իհաղթողի անունը պարզ կդառնա հեռուստադիտողների եւ ժյուրիի քվերակության արդյունքների հիման վրա` հիսուն-հիսուն հարաբերակցությամբ: Ժյուրիի կազմը բաղկացած է հինգ հոգուց, որոնց անունները, համաձայն մրցույթի կաննոների, գաղտնի են. կհրապարակվեն մրցույթի ավարտից հետո:

Հայերեն English

Եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք այդ որոշումը կընդունենք ի գիտություն․ Փաշինյան

Գագիկ Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ

Վարչապետն անդրադարձել է գազի գնի հնարավոր թանկացումներին

Եվս 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով․ Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել

Իմ հույսը եղել է և շարունակում է մնալ ՀՀ քաղաքացին և նրա հետ երկխոսությունը. վարչապետ

Առանց ընտրակաշառքի պատերազմի եռագլուխ կուսակցության ուժերից որևէ մեկը չէր հաղթահարի խորհրդարան անցնելու շեմը. Փաշինյան

Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից

Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն

Ֆասթ Բանկի զարգացման հեռանկարներն ու հաջողության բանաձևը․ Խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է «Զվարթնոց» օդանավակայանն ընդլայնելու անհրաժեշտությունը