Մինչեւ 2030 թվականը ԲՌՀՉ-ի երկրները կտրուկ կհարստանան. Goldman Sachs

2 րոպեի ընթերցում

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային հարստությունը սրընթաց կերպով աճում Է, վկայում են Goldman Sacks-ի վերլուծաբանները: Մինչեւ 2030 թվականն այն մարդկանց թիվը, ովքեր տարեկան ստանում են ավելի քան 6 000 դոլար, կկրկնապատկվի, աճի առյուծի բաժինը կտան զարգացող երկրները: Փորձագետները Ռուսաստանի համար սպառողական տրամադրությունների այնքան բուռն զարգացում են կանխատեսում, որ պետությունն ստիպված կլինի այն սահմանափակել:

Մինչեւ 2030 թվականն աշխարհում այն մարդկանց թիվը, ովքեր կարող են իրենց համարել միջին դասի ներկայացուցիչներ, կաճի 2,7 միլիարդով: Այս աճի 98 տոկոսը կտան զարգացող երկրները, այդ թվում՝ ԲՌՀՉ-ի երկրները, ասված Է զարգացող Էկոնոմիկայով երկրների սպառման մասին Goldman Sacks ընկերության հաշվետվության մեջ: Ինը տարում սպառման աճը կհասնի 10 տրիլիոն դոլարի, 2020 թվականին զարգացող Էկոնոմիկաներով երկրներում այս ցուցանիշը կհասնի 13 տրիլիոն դոլարի եւ կկազմի համաշխարհային միագումար մակարդակի 43 տոկոսը:

Այսքան բուռն աճը կարող Է հանգեցնել այն բանին, որ համաշխարհային Էկոնոմիկայում կհայտնվի սպառողների եւս մեկ «երկիր», որի Էկոնոմիկան համեմատելի կլինի ԱՄՆ-ի հետ:

Համաշխարհային սպառման աճի բնագավառում կարեւոր դեր կունենան ԲՌՀՉ-ի երկրները. դրանց բաժինն անցյալ տասնամյակի 23 տոկոսից 2010 – 2020 թվականներին կաճի մինչեւ 62 տոկոս: Goldman Sacks-ի վերլուծաբանները հաշվարկել են, որ ամեն տարի սպառումը կաճի 10 տոկոսով:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում