3D-հեռուստացույցների պահանջարկը գրեթե չի աճում. պահեստները կուտակված են ապրանքներով. NPD DisplaySearch

3 րոպեի ընթերցում

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում 3D-հեռուստացույցների արտադրությունն աճում Է, բայց բնավ ոչ այն տեմպերով, ինչի հույս որ ունեին արտադրողներն ու վաճառորդները: Ուստի վերջին մեկուկես տարում այս արտարդրանքի ավելցուկ Է նկատվում պահեստներում: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս տվյալները բովանդակում Է Միացյալ Նահանգների NPD DisplaySearch վերլուծական ընկերությունը, որն սպառողական Էլեկտրոնիկայի մանրածախ շուկայի վիճակի մասին տեղեկատվության աշխարհի խոշորագույն մատակարարներից մեկն Է: Վերլուծաբանների կարծիքով՝ պահանջարկն արգելակող գլխավոր պատճառներից մեկը եռաչափ կոնտենտի եւ եռաչափ հեռուստացույցների տերերի համար յուրահատուկ օնլայն-ծառայությունների պակասն Է:

Դրա հետեւանքով սպառողների համար առաջանում Է ոչ միայն 3D-տեխնոլոգիայի թանկության, այլեւ այն խնդիրը, որ գնելով 3D-հեռուստացույց՝ դրանով դիտելու ոչինչ չկա կոնտենտի սահանափակ հավաքանիի պատճառով:

Բացի դրանից, ամերիկացի վերլուծաբանները գրում են, որ այս տարվա երրորդ եռամսյակում ճյուղում 3D-պանելների մատակարարումների զգալի աճ չի դիտվել, ուստի Q2-ի եւ Q3-ի վերաբերյալ տվյալները փաստորեն նույնական են:

Ավելի վաղ ստացված թվերի հաշվառմամբ՝ NPD DispaySearch-ը կանխատեսում Է, որ ամբողջ 2011 թականի արդյունքներով՝ արտադրող ընկերությունները շուկային կմատակարարեն 21,5 միլիոն պանել եռաչափ հեռուստացույցների համար: 3D-տեխնոլոգիայի ներթափանցման մակարդակն արդյունաբերապես զարգացած երկրների տնային սեգմենտ կազմում Է 10 տոկոս: Վերլուծաբանները կանխատեսում են, որ 2012 թվականի երրորդ եռամսյակում այն կհասնի 20 տոկոսի:

Հաշվետվության մեջ ասված Է, որ Հյուսիսային Ամերիկայի, Ճապոնիայի եւ Արեւմտյան Եվրոպայի շուկաների թույլ պահանջարկը հանգեցնում Է ամբողջությամբ վերցված 3D-հեռուստացույցների ցածր շահութաբերության:

Իսկ ընդամենն, ըստ NPD DisplaySearch-ի տվյալների՝ երրորդ եռամսյակում արդի հեղուկաբյուրեղային հեռուստացույցների համար եռաչափ պանելների մատակարարումները հասել են 6,6 միլիոնի, ինչը 27 տոկոսով ավելի Է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: Վերլուծաբաններն ասում են, որ բազմաշերտ տեխնոլոգիայով պատրաստված պանելների մատակարարումներն աճել են 34 տոկոսով, մինչդեռ ակտիվ մատրիցով Էկրաններինը՝ 23 տոկոսով:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում