Ռուսաստան. ԱՄՆ-ը հակահրթիռային վահան Է պարտադրում Եվրոպային. Reuters

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հինգշաբթի օրը Վաշինգտոնին մեղադրել Է եվրոպական երկրներին հակահրթիռային պաշտպանության համակարգի ծավալման իր պլանները պարտադրելու մեջ: Դրանից մեկ օր առաջ նա սպառնացել Էր պատասխան միջոցներ ձեռնարկել ի դեպս Միացյալ Նահանգների կողմից իր ծրագրերի շարունակման:

Չորեքշաբթի օրը Մեդվեդեւը հայտարարել Է, որ Ռուսաստանը կզինվի այնպիսի հրթիռներով, որոնք կկարողանան հաղթահարել ամերիկյան հակահրթիռային վահանը, լրացուցիչ հրթիռային համակարգեր կտեղակայի արեւմուտքում եւ հարավում, ինչպես նաեւ մարտական վիճակի կբերի մերձբալթյան իր միջատարածքում հրթիռային հարձակման մասին նախազգուշացման համակարգի ռադիոտեղորոշման կայանը, որպեսզի հակազդի ամերիկյան համակարգին, որն ամբողջությամբ շարք կմտցվի 2020 թվականից ոչ շուտ:

«ԱՄՆ-ի կողմից եվրոպական հակահրթիռային պաշտպանության համակարգը զգալի չափով պարտադրված Է Եվրոպային»,-հայտարարել Է Մեդվեդեւը Պետրոզավոդսկում կայացած ճեպազրույցի ժամանակ: Նա վկայակոչել Է անունները չնշված եվրոպացի ղեկավարների, որոնք, նրա խոսքով՝ գանգատվում Էին, թե այդ հարցում իրենք աննշան դեր են խաղում:

Վաշինգտոնի եւ ՆԱՏՕ-ի գծով նրա գործընկերների միջեւ պառակտում մտցնելու Մեդվեդեւի փորձը կարող Է գրգռել եվրոպական պետություններին, հատկապես խորհրդային բլոկի նախկին անդամներ Լեհաստանին եւ Ռումինիային, քանի որ նրանք Իսպանիայի հետ միասին համաձայնություն են տվել իրենց տարածքում հակահրթիռային պաշտպանության համակարգի բաղադրիչներ տեղակայելուն:

Ռուսաստանը պնդում Է, որ հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգը նպատակ ունի թուլացնել զսպման իր միջուկային ուժերը: Նա ցանկանում Է այն բանի իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքներ ստանալ, որ ՀՀՊ-ն չի ուղղորդվի իր դեմ: Վաշինգտոնը հայտարարում Է, որ հակահրթիռային վահանը ծավալվելու Է Իրանի դեմ եւ սպառնալիք չի ներկայացնում Ռուսաստանի համար:

Մեդվեդեւը, որը մոտ երեք տարի առաջ ԱՄՆ-ի իր պաշտոնակից Բարաք Օբամային կոչ Էր անում «վերաբեռնել» Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները, վերջին ժամանակներս հակված Է ձայնակցելու վարչապետ Վլադիմիր Պուտինի հակաարեւմտյան հռետորաբանությանը: Շատերը վերջերս արած նրա հայտարարությունները գնահատում են որպես դեկտեմբերյան խորհրդարանական ընտրությունների եւ մարտին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին ներքին լսարանին հաճոյանալու փորձ:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում