Եվրոգոտին ներկայիս տեսքով վերջին շաբաթներն Է ապրում. Credit Suisse

2 րոպեի ընթերցում

ԼՈՆԴՈՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության եվրոգոտին իր ներկայիս տեսքով վերջին շաբաթներն Է ապրում: Այս կանխատեսմամբ, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այսօր հանդես Է եկել Շվեյցարիայի՝ չափերով երկրորդ բանկը՝ Credit Suisse-ը: Բանկի վերլուծաբանների կարծիքով՝ արդեն 2012 թվականի հունվարի կեսին Գերմանիայի եւ Ֆրանսիայի միջեւ հանգուցային որոշում ձեռք կբերվի ֆինանսատնտեսական ինտեգրացման նոր մակարդակի հասնելու եւ հարկային միության ստեղծման շուրջ: Արդյունքում՝ պայմաններ կստեղծվեն Եվրոպայի կենտրոնական բանկի նոր դրամական քաղաքականության համար, որը ձեռնամուխ կլինի եվրոգոտու տնտեսապես առավել թույլ անդամ երկրների պարտատոմսերի զանգվածային գնմանն այն հաշվով, որ կանխվի ներկայիս համակարգային ֆինանսական ճգնաժամի վերաճումը եվրոգոտու փլուզման:

Ընդսմին ճգնաժամի բարձրակետը, Credit Suisse-ի վերլուծության համաձայն՝ վրա կհասնի այն պահին, երբ Իտալիայի եւ Իսպանիայի հանգուցային տասնամյա պարտատոմսերի գծով եկամտաբերությունը կհասնի 9 տոկոսի, իսկ Ֆրանսիայինը՝ 5 տոկոսի: Բանկի մասնագետները գտնում են, որ շուկաներում նման իրադրություն կստեղծվի արդեն հաջորդ տարվա հունվարի կեսին:

«Այն պայմաններում, երբ պարտատոմսերի եկամտաբերությունը հասնում Է այսչափ բարձր ցուցանիշների, ներդրողներն իրենց հարց կտան, թե արդյոք եվրոգոտու երկրների այն պարտատոմսերը, որ իրենք ունեն, ընդամենը թղթի կտոր չեն,-նշում Է Credit Suisse-ը:-Այդ պահին Գերմանիան եւ Ֆրանսիան հարկադրված կլինեն ակնթարթային որոշում ընդունել ինտեգրացման նոր մակարդակի հասնելու եւ եվրոգոտու ներսում հարկային միություն ստեղծելու մասին»:

Շվեյցարական բանկի վերլուծաբաններն ընդգծում են, որ «եվրոյի ճակատագիրը կվճռվի ամենամոտ ժամանակներս»: Ըստ որում՝ նրանք եվրոգոտու ինտեգրացիոն հիմքի ամրապնդման տարբերակը հիմնականն են համարում, իսկ դրա փլուզման տարբերակը՝ քիչ հավանական:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում