Եվրոպային անբուժելի վարակիչ հիվանդությունների համաճարակ Է սպառնում. Independent

3 րոպեի ընթերցում

ԼՈՆԴՈՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպացիներն ավելի ու ավելի հաճախակի են վարակվում «գերմանրԷների» կողմից տարածվող վտանգավոր վարակիչ հիվանդություններով, որոնց դեմ անզոր են նույնիսկ ամենուժեղ անտիբիոտիկները: Խոսքը վերաբերում Է աղիներում հայտնվող K.pneumoniae մանրԷի տարատեսակին: Բժիշկները գանգատվում են, որ վարակի հաղթելուն ունակ նոր դեղերի մշակումը երկարատեւ եւ թանկ նստող գործ Է, գրում Է բրիտանական Independent հրատարակությունը:

Եվրոպայի հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի (ECDC) տվյալներով՝ աշխարհամասի շատ երկրներում K.pneumoniae մանրԷի հարուցած վարակներով հիվանդությունները մինչեւ 50 տոկոսի դեպքում չի հաջողվում բուժել նույնիսկ ներկայում գոյություն ունեցող այն ամենաուժեղ անտիբիոտիկների միջոցով, որոնց անվանում են կարբապենեմներ: Իսկ հենց K.pneomonie մանրԷի անվանումը հնչում Է որպես «թոքաբորբի կլեբսիելա»:

Այն թափանցում Է մարդու աղիներ եւ հանգեցնում շնչառական եւ միզասեռական համակարգերի տարբեր հիվանդությունների: Սակայն խնդիրը նույնիսկ ոչ թե բուն K.pneumonia մանրԷն Է, որը շատ լավ հայտնի Է գիտնականներին, այլ դրա նոր տարատեսակը, որն այս պահին, շատ վատ Է ենթարկվում բուժման: Վերջին ժամանակներս եվրոպացու համար գործնականում չբուժվող հիվանդությամբ վարակվելու հավանականությունն ավելի քան կրկնապատիկ մեծացել Է. «գերմանրԷներով» վարակման հաճախականությունը 7 տոկոսից ավելացել Է մինչեւ 15 տոկոս: Այս պահին անտիբիոտիկների նկատմամբ անընկալունակ վարակի բռնկումներ են գրանցվել Ավստրիայում, Հունգարիայում, Իտալիայում, Հունաստանում եւ Կիպրոսում:

Ըստ որում K.pneomoniae մանրԷի նոր տարատեսակը միակ վտանգը չԷ, որն սպառնում Է եվրոպացիների առողջությանը: Այսպես, Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել են NDM-1 անվանումով սպիտակուցային մոլեկուլ (կամ Էնզիմ) պարունակող մանրԷի 70 տարածողներ: Այն հեշտությամբ դիմակայում Է ամենուժեղ անտիբիոտիկների՝ կարբապենեմների ներգործությանը: Վտանգավոր միկրոտարրը հայտնաբերվել Է եվրոպացի այն զբոսաշրջիկների 80 տոկոսի մոտ, որոնք վերադարձել են Հնդկաստանից: Բացի դրանից, Իսպանիայում եւ Իտալիայում հայտնաբերվել Է աղիքային ցուպիկի նոր մանրԷահիմք, որը չի ենթարկվում ֆտորքինոլոն անտիբիոտիկներին: Բժիշկներին չի հաջողվել փրկել այս վարակով ախտահարված հիվանդների գրեթե կեսին:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում