Հասարակական

Աջարիայի հայերին հուզող խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում. Տիգրան Սարգսյան

3 րոպեի ընթերցում

Աջարիայի հայերին հուզող խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում. Տիգրան Սարգսյան

ԲԱԹՈՒՄ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում երկօրյա այցով գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 19-ին հանդիպում ունեցավ Աջարիայի հայ համայնքի ներկայացուցչների հետ: Ինչպես Բաթումից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, համայնքի ներկայացուցիչները Հայաստանի կառավարության ղեկավարին սպասում էին Բաթումի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցում:

«Հայ-վրացական հարաբերություններում միջկառավարական հանձնաժողովի նիստն ունի առանձնահատուկ նշանակություն, որովհետեւ օրակարգում ընդգրկված են հարցեր, որոնք ունեն էական նշանակություն երկու ժողովուրդների միջեւ բարեկամական կապերն ամրապնդելու առումով»,- ասաց վարչապետը՝ շեշտելով, որ հանձնաժողովի օրակարգում կան նաեւ հարցեր, որոնք առնչվում են միջհամայնքային հարաբերություններին եւ Վրաստանի հայկական համայնքի կյանքին:

Տիգրան Սարգսյանը նշեց, որ համայնքին հուզող հարցերն իրենք քննարկում են վրացի գործընկերների հետ եւ փորձում գտնել համայնքի պահանջներին բավարարող լուծումներ: Կառավարության ղեկավարն աջարահայերին հավաստիացրեց, որ բոլոր այն խնդիրները, որոնք մտահոգում են նրանց գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: «Մենք շարունակելու ենք աշխատանքը մեր վրացի գործընկերների հետ, որպեսզի փուլ առ փուլ լուծենք այդ խնդիրները»,- ասաց վարչապետը:

Տիգրան Սարգսյանն անմիջական զրույց ունեցավ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք էլ վարչապետին ներկայացրեցին իրենց հիմնական մտահոգությունները:

Աջարիայի հոգեւոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբարյանը վարչապետին խնդրեց օժանդակել Սուրբ Փրկիչ եկեղեցու հարակից տարածքում մշակութային կենտրոնի կառուցման հարցում, քանի որ ներկայում եւ՛ կիրակնօրյա հայկական դպրոցի դասերը, եւ՛ համայնքի մշակութային միջոցառումներն ընթանում են եկեղեցու տարածքում, ինչն այնքան էլ հարիր չէ հոգեւոր կառույցին: Տիգրան Սարգսյանը խոստացավ անպայման զբաղվել այդ խնդրով:

Հանդիպման ավարտին Տեր Արարատը համայնքի ներկայացուցիչների անունից ՀՀ վարչապետին նվիրեց սրբապատկեր:

Համայնքի հետ հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանը՝ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի ուղեկցությամբ այցելեց Բաթումիի Արդարադատության տուն, որտեղ ծանոթացավ վերջերս ներդրված մի շարք տեխնոլոգիաների, որոնք հնարավորություն են տալիս մեկ վայրում իրականացնել քաղաքացիական մի շարք գործառնություններ: n> եւ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվում են բարեփոխումներ, որոնք էլ լինելու են համատեղ նախագծերի իրականացման գլխավոր գործիքները»,- ասել է Նիկա Գիլաուրին՝ շնորհակալություն հայտնելով Տիգրան Սարգսյանին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը համատեղ լավ աշխատանքի համար:

Նիստի ընթացքում ստորագրվել է նաեւ հայ-վրացական միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի արձանագրությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում