ՄԱԳԱՏԷ-ն պաշտպանում Է Իրանի վերաբերյալ ներկայացրած իր զեկույցը. The Financial Times Ջեյմս Բլից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն նախօրյակին հայտարարել Է, որ իր պարտքն Էր համարում «աշխարհին նախազգուշացնել» ատոմային ռումբ մշակելու Իրանի ենթադրվող փորձերի մասին: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն ասել Է, որ այս ամսին ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի հրապարակումից հետո, ըստ որի՝ Թեհրանը միջոցներ Էր ձեռնարկում միջուկային զենք ստեղծելու համար, «հարկ Է, որ Իրանը պատասխանի մի քանի հարցերի»:

Մինչ այդ վեց տերություններ, որոնք մասնակցում են իրանական միջուկային հիմնախնդրի դիվանագիտական կարգավորմանը՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան, հաղթահարել են իրենց տարաձայնությունները եւ միասնական ճակատով են հանդես եկել ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստում:

Ինտենսիվ բանակցությունների ընթացքում նրան մշակել են համատեղ բանաձեւ եւ այն ներկայացրել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար մարմնի մեջ մտնող 35 պետություններին, որը պետք Է քննարկի բանաձեւը եւ քվեարկի դրա շուրջ:

Վեց տերությունների կողմից պատրաստված բանաձեւի նախագիծը, որի պատճենին կարողացել Է ծանոթանալ «Ռոյթեր» գործակալությունը, «խորը եւ աճող տագնապ» Է հայտնում Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ եւ կոչ Է անում այդ երկրին՝ լիարժեք համագործակցել ՄԱԿ-ի տեսուչների հետ:

Նախագիծը ցույց Է տալիս, որ Ռուսաստանը եւ Չինաստանը պատրաստ են ԱՄՆ-ի դաշնակիցների հետ միասին քննադատել Իրանին, չնայած միջուկային զենքի մշակման իրանական ծրագրի վերաբերյալ ծավալուն զեկույց հրապարակելու ՄԱԳԱՏԷ-ի որոշման առթիվ Մոսկվայի եւ Պեկինի ունեցած կասկածներին:

Սակայն այդ բանաձեւը Արեւմուտքում եւ Իսրայելում՝ Իրանի երդվյալ թշնամին հանդիսացող երկրում, չի բավարարի նրանց, ովքեր հուսով Էին, որ ՄԱԳԱՏԷ-ի փաստաթուղթը միջազգային մակարդակով Թեհրանին սանձահարելու կոնկրետ գործողությունների կբերի, ինչպես, ասենք՝ ՄԱԳԱՏԷ-ի դիմումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Դիվանագետների մեծ մասն այն կարծիքին Է, որ դեռ որոշ ժամանակ կանցնի, նախքան Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցներ սահմանելու նոր փորձ կձեռնարկվի:

Իրանը պնդում Է, որ ինքն ուրան Է հարստացնում միայն ատոմային Էլեկտրակայանների, այլ ոչ թե միջուկային զենք ստեղծելու համար: Նա մերժում Է հիմնականում արեւմտյան ծագման հետախուզական տվյալները, որոնք իր զեկույցում մատնանշում Է ՄԱԳԱՏԷ-ն, եւ գործակալությանը մեղադրում Է կողմնակալության մեջ:

Սակայն, ինչպես նշել Է Ամանոն, ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները մանրակրկիտ ստուգել են տեղեկատվությունը եւ կազմել Իրանի գործունեության «հստակ, հետեւողական եւ համոզիչ պատկերը»: «Մենք պարտավոր ենք նախազգուշացնել աշխարհին, նախքան միջուկային զենքի տարածումը»,-նշել Է նա:

Հայերեն

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ