Շիրակի մարզի բոլոր ճանապարհները անցանելի են

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի հանրապետական եւ միջպետական նշանակության բոլոր ճանապարհները անցանելի են: Այն բոլոր ճանապարհահատվածներում, որտեղ եղել է մերկասառույց, մարզի ճանապարհների ձմեռային սպասարկումն իրականացնող բոլոր չորս ընկերությունները իրականացրել են ճանապարհի ավազաաղային մշակում:

Ինչպես «Արմենպրես»-ի' Շիրակի թղթակցին տեղեկացրեց մարզպետարանի տրանսպորտի եւ կապի բաժնի պետ Խաչիկ Խնձրցյանը, մարզում չկան դժվարանցանելի ճանապարհներ:

«Չնայած միջհամայնքային ճանապարհերի սպասարկումն իրկանացվելու է համայնքների կողմից, սակայն, հաշվի առնելով որոշ համայքների թերացումը այդ հարցի նկատմամբ, այդ աշխատանքերը եւս կատարվում են մարզի ճանապարհները սպասարկող ճանապարհաշինարարական ընկերությունների կողմից: Միջհամայնքային ճանապարհների վիճակը եւս նորմալ է»,- նշեց Խնձրցյանը:

Հայերեն English