Եվրոպայի կենտրոնական բանկը կարող է ԱՄՀ-ի վարկատուն դառնալ եվրոգոտին փրկելու համար. Reuters

3 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ/ՓԱՐԻԶ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոգոտին եւ Արժույթի միջազգային հիմանդրամը դիտարկում են Եվրոպայի կենտրոնական բանկի կողմից ԱՄՀ-ի վարկավորման հնարավորությունը, որպեսզի բավարար ֆինանսավորում ապահովեն դաշինքի նույնիսկ խոշորագույն երկրներին օգնելու համար: Այդ մասին հաղորդել են եվրոգոտու պաշտոնյաները:

Քաղաքական գործիչները տարբերակներ են քննարկում մեծացնելու ԵԿԲ-ի մասնակցությունը եվրոգոտու ճգնաժամի դեմ մղվող պայքարին' սպառնալիքի տակ չդնելով նրա անկախությունը: Դրան կարելի կլինի հասնել, եթե Եվրոպայի ԿԲ-ն վարկավորի ոչ թե եվրոգոտու պետություններին, այլ ԱՄՀ-ն, հայտնել է պաշտոնյաներից մեկը: «Բանավեճեր են եղել այդ թեմայի շուրջ... Հնարավոր է, որ դա լինի տարբերակներից մեկը, որպեսզի շրջանցվեն ԵԿԲ-ի օրենսդրական սահմանափակումները»,- հայտնել է իրադրությանը իրազեկ պաշտոնյան: Մյուս աղբյուրը նույնպես հայտնել է, որ ԵԿԲ-ի կողմից ԱՄՀ-ի վարկավորման հնարավորությունը քննարկվում է:

Եվրոպացի քաղաքական գործիչները որոշել են այդ քայլին դիմել պարտային ճգնաժամի ամենաթեժ շրջանում, որն սպառնում է Իտալիային եւ նույնիսկ Ֆրանսիային' եվրոգոտու մեծությամբ երկրորդ էկոնոմիկային: Դաշինքը փրկելու համար քաղաքական գործիչները փորձում են հնարավորինս ակտիվորեն գործի դնել ԵԿԲ-ն, որը, լինելով կենտրոնական բանկ, անսահմանափակ ռեսուրսներ ունի, որպեսզի կառավարությունները ժամանակ շահեն բարեփոխումներ իրականացնելու համար:

Տնտեսագետների կարծիքով' միայն Եվրոպայի կենտրոնական բանկն այժմ կարող է հուսալի երաշխիքներ տրամադրել շուկաներին, քանի որ միանգամայն հնարավոր Է, որ եվրոգոտու փրկության հիմնադրամը մինչեւ 1 տրիլիոն եվրո ավելացնելու պլանները չիրականանան, եւ նույնիսկ եթե ամեն ինչ հաջող ընթանա, դա կարող է բավարար չլինել:

Սակայն Եվրամիության օրենսդրությունը ԵԿԲ-ին արգելում է ֆինանսավորել պետական փոխառությունները: Բանկը քանիցս կրկնել է, որ վերջին ատյանի վարկատու չի դառնա եվրոգոտու պետությունների համար, որոնք նախ եւ առաջ պետք է փոխեն այն քաղաքականությունը, որը մեծ պարտքերի ու ցածր աճի պատճառ է դարձել:

Ֆրանսիան հրապարակավ կոչ է արել Եվրոպայի ԿԲ-ին եվրոգոտու կայունացման հիմնադրամի համար բանկային լիցենզիայի թողարկման միջոցով առավել ակտիվ մասնակցություն ունենալ տարածաշրջանը փրկելու գործընթացին, ինչը նրան թույլ կտա ինքնավերաֆինանսավորում իրականացնել ԵԿԲ-ի դրամական գործառնությունների հաշվին:

Մինչդեռ Գերմանիան դեմ է այդ գաղափարին' զգուշանալով, որ դա կբերի պետական դեֆիցիտների ֆինանսավորման, սպառնալիքի տակ կդնի ԵԿԲ-ի անկախությունը եւ, արդյունքում' կհանգեցնի գնաճի արագացման, ինչը կանդրադառնա եվրոգոտու բնակիչների դրամապանակների վրա:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում