Պատրանքային հաղթանակ Աֆղանստանում.

3 րոպեի ընթերցում

Le Monde (Հեղինակ՝ Շեպարդ Քոուպեր Քոուլս)

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասը տարի առաջ Արեւմուտքը պատերազմ սկսեց Աֆղանստանում: Նախ դա օդային գործողություն Էր, իսկ այնուհետեւ ուղարկեցվեցին հատուկ ստորաբաժանումներ եւ հետախուզական ծառայություններ, որպեսզի երկրի հյուսիսի զինվորական պարագլուխներին հարկադրեն կռվելու թալիբների դեմ: Առաջին հաջողություններն ստեղծեցին արեւմտյան ուժերի աննշան մասնակցությամբ նման ռազմավարության հիմնավորվածության երեւութականություն: Այնուամենայնիվ, այդ բոլոր պատերազմները լոկ պատրանք Էին. թալիբներն իրականում այդպես Էլ չպարտվեցին, այլ սոսկ հետ քաշվեցին դեպի երկրի հարավ եւ արեւելք՝ Աֆղանստանի գյուղերի ապաստարաններ, եւ Դյուրանի գծի մյուս կողմը՝ Պակիստան: Դրանից հետո հաստատված խաղաղությունը հաղթողների խաղաղություն Էր: Միայն այսպես կոչված պարտվածները դրա հետ ոչ մի առնչություն չունեին: Ամերիկացիների պարտադրած Սահմանադրությունը ժողովրդավարության հաստատման նորպահպանողական տեսությունների կատարյալ արգասիք Էր, որը նկատի չԷր առնում երկրի քաղաքական պատմությունը կամ աշխարհագրությունը: Այսօր արեւմտյան քաղաքական առաջնորդները եւ գեներալներն այս բոլոր այսպես կոչված հաջողություներն ընդունում են շփոթահար լռությամբ: Նման շփոթությունը հիանալի բացատրություն ունի. բավական Է թեկուզեւ փոքր-ինչ հասկանալ Աֆղանստանը՝ գիտակցելու համար, որ մարտական գործողությունների վրա հիմնված ռազմավարությունը ոչ մի արդյունք չի տա: Այս մարտավարությունը շատ ավելի ահավոր հիվանդության՝ այսինքն՝ անարխիայի եւ չարացման ախտանիշների ճնշումն Է, որոնք ախտահարել են Աֆղանստանի մեծ մասը: Անցել են այն ժամանակները, երբ նատոյական գեներալները սրբորեն հավատում Էին սոսկ մեկ մեթոդի, այն Է՝ թալիբներից մաքրել երկիրը, մարդկանց տեղավորել ամբողջ տարածքով մեկ, սկսել աֆղանական պետության կառուցումը: Այսօր բոլորը խոսում են այն քաղաքական «ալիքի» մասին, որը կամրապնդի արդեն սկսված «ալիքները» ռազմական ոլորտում եւ զարգացման ոլորտում (խոսքը վերաբերում Է Բուշ Կրտսերի «մեծ ալիքի» ռազմավարությանը, երբ 2007 – 2008 թվականներին լրացուցիչ բազմաքանակ զորակազմ ուղարկվեց Իրաք): Այնուամենայնիվ, այս քաղաքական հարձակման առումով ոչ մի կոնկրետ բան այդպես Էլ չարվեց, համենայն դեպս, Աֆղանստանի տարածքում, որտեղ Աջակցման եւ անվտանգության միջազգային ուժերը (ISAF) շարունակ խոսում են հաշտության անհրաժեշտության մասին, բայց շարունակում են պատերազմ մղել: ՆԱՏՕ-ի զորակազմի հրամանատարի պաշտոնում նշանակվելուց հետո գեներալ Փետրեուսը եռակի ավելացրել Է հատուկ ստորաբաժանումների գործողությունների թիվը, ինչպես նաեւ ավիահարվածների համար օգտագործվող զինամթերքի ծավալները: Այնուամենայնիվ, հիմարություն կլինի հավատալ, թե այդ մեթոդները կարող են թալիբներին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջը նախքան արեւմտյան ուժերի՝ 2014 թվականին նախատեսված դուրսբերումը:

Հայերեն

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ