Ռուսաստանի եւ Չինաստանի` «իրանական բիզնեսը» սպառնում Է խաղաղությանը. Fox News

3 րոպեի ընթերցում

Տեքստը հեռուստասյուժեի շարադրանքն է

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Ռուսաստանն ու Չինաստանը պաշտպանում են Իրանին միջուկային զենք ունենալու նրա ենթադրվող ձգտման շուրջ ուժգնացող դիվանագիտական ճակատարմարտերում: Չինաստանը Իրանի ոչ շատ բարեկամներից մեկն է, որոնք նրանից չհեռացան նրանից հետո, երբ երկիրը հայտնվեց աճող մեկուսացման մեջ: Fox News-ի (ԱՄՆ) ավագ թղթակից Էրիկ Շոնը պարզել Է, թե ինչու:

Իրանական միջուկային ծրագրի հաջորդ փուլը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Է: Բայց եթե այնտեղ ինչ-որ բան Էլ պատահի, չափից ավելի մեծ չի լինի, քանի դեռ Չինաստանը կանգնած Է ռինգի իրանական անկյունում: Մանավանդ, օրերս Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ չինացի եւ ռուսաստանցի դիվանագետները հայտարարեցին, որ Իրանի վերաբերյալ ոչ մի նոր պատժամիջոց չեն պաշտպանի:

Իրանի այս երկու գլխավոր պաշտպանները վետո կդնեն ցանկացած պատժամիջոցի վրա, որովհետեւ Չինաստանի դեպքում խոսքը վերաբերում Է Թեհրանի գլխավոր առեւտրական գործընկերոջը: Միայն այս տարի համատեղ գործարարության ծավալը կազմել Է 40 միլիարդ դոլար, ինչը բավականաչափ շատ Է յուրաքանչյուր նշանակալի պատժամիջոց արգելափակելու համար: Նույնիսկ Օբամայի վարչակազմի դաշնակիցներն են Սպիտակ տանը կոչ անում գործադրելու ավելի մեծ ջանքեր:

Չառլզ Շումեր, սենատոր. Չինաստանն, իմ կարծիքով, հակազդում Է մեր կողմից Իրանի վրա կիրառվող ամեն մի տնտեսական ճնշման, որը կարող Է նրան դրդել հրաժարվելու միջուկային զենքի ստեղծման ծրագիրը զարգացնելուց: Դա ամոթալի դիրքորոշում Է: Մենք պետք Է Չինաստանի հետ շատ ավելի կոշտ լիենք, քան նախկինում:

Չինաստանի մի քանի ընկերությունների դատարանով մեղադրել են այն բանում, որ դրանք Իրանին գաղտնաբար օգնել են նրա ատոմային ծրագրի իրագործման հարցում: Նյու Յորքում մի ընկերության մեղավոր են ճանաչել հրթիռային եւ միջուկային տեխնոլոգիայի ապօրինի հանձնման մեջ: Մնացածները պատժամիջոցների են ենթարկվել ԱՄՆ-ի եւ դաշնակիցների կողմից:

Մայքլ Սինգհ, Վաշինգտոնի ինստիտուտ. Պարզվել Է, որ Չինաստանի ընկերություններն Իրանին մատակարարել են կարեւորագույն արտադրանք, օրինակ՝ ցենտրիֆուգների կառուցման համար նախատեսված կարբոնային մանրաթել: Բացի դրանից, Չինաստանը ներգրավված Է Իրանի հրթիռային ծրագրում, որը միջուկային ծրագրի բաղկացուցիչ մասն Է: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը քիչ են օգնում:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում