Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Մովսիսյանին ծննդյան օրվա առթիվ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել և ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Վլադիմիր Մովսիսյանին: Ինչպես«Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, Սերժ Սարգսյանըբարեմաղթանքներ հղել Հայաստանի զարգացման, պետականության կայացման ու ամրապնդման գործում իր նշանակալի ներդրումն ունեցած, վաստակաշատ պետական և հասարակական գործիչ Վլադիմիր Մովսիսյանին: