Վերլուծաբան Նուրիել Ռուբինի. եվրոյի գոտուց Իտալիայի դուրս գալն ավելի ու ավելի իրական Է դառնում

2 րոպեի ընթերցում

ԼՈՆԴՈՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիան հարկադրված կլինի շուկայական ուժերի հզորագույն ճնշման ներքո հեռանալ եվրոյի գոտուց, եթե Եվրոպայի կենտրոնական բանկը (ԵԿԲ) չփոխի իր ներկայիս քաղաքականությունը եւ չներկայացնի Հռոմի անսահմանափակ ֆինանսական օժանդակման երաշխիքներ: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, Լոնդոնի «Ֆայնենշլ թայմս» թերթում նոյեմբերի 11-ին հրապարակված հեղինակային հոդվածում այս հայտարարությամբ հանդես Է եկել հայտնի վերլուծաբան Նուրիել Ռուբինին:

«Իր ներկայիս ֆինանսական եւ տնտեսական ծանր խնդիրները լուծելու համար Իտալիային անհրաժեշտ Է դուրս գալ եվրոյի գոտուց եւ վերադառնալ իր ազգային արժույթին: Սակայն դա կհանգեցնի եվրոգոտու կազմալուծմանը»,- նշել է նա:

Ռուբինիի խոսքով՝ այժմ Եվրամիությունը եւ եվրոգոտին չունեն այնպիսի մեխանիզմներ եւ միջոցներ, որոնք կարողանային կայունացնել Իտալիայի եւ Իսպանիայի ֆինանսական դրությունը: Ըստ որում' Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նույնպես անհրաժեշտ միջոցներ չունի այս խնդիրը լուծելու համար:

Արդյունքում՝ վերլուծաբանը տեսնում Է Իտալիայի ներկայիս ֆինանսատնտեսական խնդիրների լուծման սոսկ մեկ ուղի՝ նրա դուրս գալը եվրոգոտուց:

«Եվրոյի գոտին կարող Է դիմանալ փոքր երկրների հեռանալուն, ինչպիսիք են Հունաստանը կամ Պորտուգալիան: Սակայն եթե նման քայլ ձեռնարկեն Իտալիան եւ Իսպանիան, ապա, ըստ Էության, դա կտանի ԵՄ-ի արժութային միության փլուզման»,- ընդգծել Է Ռուբինին: «Ցավոք, դա ավելի ու ավելի իրական սցենար Է դառնում»,- նշել Է նա:

Որպես միակ միջոց, որը դեռ կարող Է կանխել եվրոգոտու կազմալուծումը, Ռուբինին համարում Է ԵԿԲ-ի վերածումը վերջին ատյանի վարկատուի: Միայն երբ շուկաները տեսնեն, որ ԵԿԲ-ն պատրաստ Է Իտալիային տալու այնքան փող, որքան նրան կպահանջվի, ապա իրադրությունը կնորմալանա: Սակայն նման վարկային քաղաքականությունն արգելված Է եվրոգոտու կանոնադրական համաձայնագրերով, իսկ Գերմանիան հազիվ թե չհամաձայնի եվրոյի արժեզրկմանը,-գտնում Է վերլուծաբանը:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում