Wall Street Journal. ԱՄՆ-ն մտադիր Է դաշնակիցներին զենք մատակարարել Իրանին հակազդելու համար

4 րոպեի ընթերցում

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարաք Օբամայի վարչակազմը պլանավորում Է Պարսից ծոցում ԱՄՆ-ի հանգուցային դաշնակիցներին մատակարարել մի քանի հազար կատարելագործված հակաբունկերային ռումբ եւ այլ զինամթերք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Wall Street Journal-ը (WSJ):

Այս մտադրությունները, նշել Է հրատարակությունը, ԱՄՆ-ի այն ակտիվ ջանքերի բաղկացուցիչ մասն են, որոնք նպատակամղված են Իրանին հակազդելու ընդունակ տարածաշրջանային կոալիցիայի ստեղծմանը:

Անցյալ շաբաթ Իսրայելի եւ արեւմտյան զանգավածային լրատվամիջոցներում հաղորդումներ են եղել այն մասին, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, իբր, փորձում Է կանխավ ապահովել հանգուցային նախարարների մեծ մասի պաշտպանությունն Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողության իրականացման համար: Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը նոյեմբերի 4-ին հայտարարել Է, որ հրեական պետությունն ավելի շատ հակված Է իրանական հիմնախնդրի ռազմական լուծմանը, քան դիվանագիտական տարբերակին:

Նոյեմբերի 9-ին զանգվածային լրատվամիջոցներում մեջբերումներ են արվել ՄԱԳԱՏԷ-ի զեկույցից, որը կազմակերպության գլխավոր տնօրենը պատրաստել Է Իրանի միջուկային ծրագրի իրադրության վերաբերյալ: Նույն օրն Էլ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան հայտարարել են Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման անհրաժեշտության մասին: Իր հերթին, Ռուսաստանը գտնում Է, որ իրանական միջուկային ծրագրի հետ կապված բոլոր հարցերի վերացման միակ ուղին պայմանների ստեղծումն Է «վեցյակի» (Ռուսաստան, ՉԺՀ, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) եւ Իրանի միջեւ բանակցությունների վերսկսման համար:

Ըստ Wall Street Journal-ի տվյալների՝ Վաշինգտոնը պլանավորում Է Արաբական Միացյալ Էմիրություններին մատակարարել մինչեւ 4,9 հազար բարձր ճշգրտության ավիացիոն ռումբ եւ այլ սպառազինություն: Մոտ ժամանակներս պլանը պաշտոնապես կներկայացվի ԱՄՆ-ի Կոնգրեսին,- ճշտել Է թերթը:

Ինչպես նշել Է Wall Street Journal-ը, առաջիկա գործարքն արտացոլում Է Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո, որը պլանավորված Է մինչեւ ընթացիկ տարվա վերջը, տարածաշրջանում Իրանի ազդեցությունը զսպելու Օբամայի վարչակազմի մտադրությունը: Իրաքից զորքերի դուրսբերումից հետո տարածաշրջանում կմնա ամերիկյան 40 հազարանոց զորակազմ,- նշել Է հրատարակությունը:

Իրանին հակազդելու նպատակով Օբամայի վարչակազմը ձգտում Է ընդլայնել ռազմական կապերը Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի վեց անդամ պետությունների (Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Բահրեյնի, Քատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Օմանի) հետ: Միաժամանակ, ըստ Wall Street Journal-ի՝ ԱՄՆ-ն փորձում Է տարածաշրջանում ստեղծել հակահրթիռային պաշտպանության համակարգ իրանական փոքր եւ միջին հեռահարության բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու համար:

Պարսից ծոցի տարածաշրջանում ամերիկյան զենքի վաճառքի վերջին պարտավորագրերը ներառում են 60 միլիարդ դոլարի տարատեսակ սպառազինությունների մատակարարումներ Սաուդյան Արաբիային, այդ թվում՝ կատարելագործված F-15 կործանիչներ: Վերջերս Պետագոնը Կոնգրեսին ծանուցել Է Օմանին 1,25 միլիարդ դոլարի զենիթային եւ ավիացիոն հրթիռներ վաճառելու պլանների մասին:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում