Ըստ Էներգետիկայի միջազգային գործակալության կանխատեսման` աշխարհին գլոբալ տաքացում եւ նավթի գների աճ է սպասում

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էներգետիկայի միջազգային գործակալության ղեկավարները, ներկայացնելով World Energy Outlook զեկույցը, կոչ են արել աշխարհի բոլոր երկրների կառավարություններին շտապ կարգով զբաղվել էներգիայի արդյունավետ օգտագործմամբ եւ նվազեցնել մթնոլորտ ածխաթթվական գազի արտանետումները:

Եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն, գլոբալ կլիմայի փոփոխությունը կդառնա անշրջելի: Այս նախազգուշացմամբ է հանդես եկել Էներգետիկայի միջազգային գործակալությունը: Նրա գլխավոր տնտեսագետ Ֆաթիհ Բիրովը, նոյեմբերի 9-ին Լոնդունում ելույթ ունենալով World Energy Outlook 2011 զեկույցի շնորհանդեսի ժամանակ, պահանջել է աշխարհի բոլոր երկրների կառավարություններից դադարեցնել հանածո էներգակիրների սուբսիդավորումը եւ լրջորեն զբաղվել էներգաարդյունավետության բարձրացմամբ, որի գլոբալ ցուցանիշները վատանում են երկրորդ տարին անընդմեջ:

Բացակայում է քաղաքական կամքը

«Ներկա միտումների պահպանվելու դեպքում միջազգային հանրությանը չի հաջողվի հասնել հայտարարված նպատակին` գլոբալ կլիմայի տաքացումը սահմանափակել Ցելսիուսի 2 աստիճանով»,- ընդգծել է Ֆաթիհ Բիրովը: ԷՄԳ-ի ներկայացրած զեկույցում մատնանշվում է, որ նույնիսկ եթե բոլոր պետությունները կատարեն մինչ այժմ իրենց ստանձնած պարտավորությունները, կլիմայի տաքացումը կկազմի շուրջ 3,5 աստիճան: Իսկ եթե պայմանավորվածությունները խախտվեն, ապա Երկրի միջին ջերմաստիճանը մինչինդուստրիալ դարաշրջանի համեմատությամբ կաճի 6 աստիճանով:

ԷՄԳ-ի գլխավոր տնտեսագետը խիստ թերահավատորեն է գնահատել երկրների մեծամասնության կառավարող շրջանների պատրաստակամությունը` զոհողությունների գնալու հանուն իրենց տված խոստումների կատարման: Նրա խոսքով` խնդիրը ոչ թե տեխնոլոգիաների բացակայությունն է, այլ քաղաքական կամքի պակասը: Սակայն, ինչպես երեւում Է՝ գործակալության Փարիզի կենտրոնակայանում ելնում են այն կանխադրույթից, որ այդ կամքը, այնուամենայնիվ, կդրսեւորվի: Այդ մասին է վկայում Էներգետիկայի միջազգային գործակալության գործադիր տնօրեն Մարիա բան դեր Հուվենի կոչը աշխարհի բոլոր երկրների իշխանություններին` ուժեղացնելու ածխաթթվական գազի նվազագույն արտազատմամբ արդյունավետ տեխնոլոգիաներում ներդրումների աջակցման միջոցառումները, քանի որ 2010 թվականին մթնոլորտ այդ գազի արտանետումը, նրա խոսքով, հասել է ռեկորդային մակարդակի:

ԷՄԳ-ի կարեւորագույն փաստաթղթի` World Energy Outlook տարեկան զեկույցի հանգուցային բաղկացուցիչ մասն անփոփոխ կերպով էներգիայի գլոբալ սպառման կանխատեսումներն են: Գործակալության փորձագետները գտնում են, որ դրա պահանջարկը 2010-ից մինչեւ 2035 թվականն ընկած ժամանակաշրջանում կմեծանա մոտավորապես մեկ երրորդով: Նրանք պնդում են, որ այդ ժամանակ էներգիայի 90 տոկոսը կսպառվի այն երկրների կողմից, որոնք այսօր չեն մտնում Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության՝ զարգացած արդյունաբերություն ունեցող պետությունների միավորման մեջ: Այսպես, կանխատեսման համաձայն, միայն Չինաստանը 2035 թվականին 70 տոկոսով ավելի շատ էներգիա կսպառի, քան Միացյալ Նահանգները: Միեւնույն ժամանակ, ինչպես ենթադրում են ԷՄԳ-ի փորձագետները, գլոբալ էներգետիկական շուկայում էներգիայի վերականգնվող աղբյուրների բաժինը ներկայիս 13 տոկոսից կաճի ընդամենը մինչեւ 18 տոկոս:

Ներդրումների ներհոսք կսկսվի արդյոք նավթարդյունահանման բնագավառ

Գործակալության կենտրոնակայանում ելնում են այն կանխադրույթից, որ նավթի գներն առաջիկա տարիներին բարձր կլինեն եւ, հնարավոր է` նույնիսկ կտրուկ կաճեն: ԷՄԳ-ի կանխատեսման համաձայն` վճռորոշ նշանակություն կունենան Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների նավթարդյունահանման ճյուղում ներդրումների ծավալները, տարածաշրջան, որտեղ այժմ արմատական քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում: «Եթե 2011թ-ից մինչեւ 2015 թվականն ընկած ժամանակաշրջանում այդ ներդրումների ծավալները մեկ երրորդով կամ ավելի պակաս լինեն, քան տարեկան անհրաժեշտ 100 մլրդ դոլարը, ապա մոտ ապագայում սպառողներին սպասում է նավթի գնի բարձրացում` բարելի դիմաց մինչեւ 150 դոլար»,- ասված է ԷՄԳ-ի զեկույցում:

Գործակալության եւս մեկ կանխատեսում վերաբերում է Ճապոնիայի Ֆուկուսիմայի ատոմային էլեկտրակայանում տեղի ունեցած վթարից հետո միջուկային էներգետիկայի հեռանկարներին: ԷՄԳ-ի փորձագետները ենթադրում են, որ երկարաժամկետ հեռանկարում այդ աղետը չի հանգեցնի միջուկային վառելիքից արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալների կրճատմանը: Նրանք, մասնավորապես, մատնանշում են Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը եւ Հարավային Կորեան, երկրներ, որտեղ շարունակվում է նոր ատոմակայանների լայնամասշտաբ շինարարությունը: Դա կբերի աշխարհի ատոմային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրության մինչեւ 2035 թվականը 30 տոկոս աճի:

Իր հերթին, ատոմային ոլորտում ներդրումների գծով առաջատար մասնագետներից մեկը՝ Վլադիմիր Սկլյարը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրուցելիս այն կարծիքն Է հայտնել, որ ատոմային Էներգետիկայից հրաժարուման հիստերիան ժամանակավոր բնույթ Է կրում, եւ արդեն 5-10 տարի անց կդադարի: Նա այսպես Է մեկնաբանել Բելգիայում գործող երկու ատոմային Էլեկտրակայանների («Դուլ» եւ Թիանժ») կանգնեցման մասին երկրի քաղաքական կուսակցությունների միջեւ վերջերս ձեռք բերված համաձայնությունը:

«Այդ հիստերիան կդդարի, քանի որ ատոմակայաններից փաստացի հրաժարումը կբերի ընտրության սահմանափակման»,-հայտարարել Է «Ռենեսանս կապիտալ» ներդրումային խմբի վերլուծաբանը: Բելգիացի քաղաքական գործիչները հիանալի հասկանում են, որ ատոմային Էներգետիկան պետք Է ինչ-որ բանով փոխարինել, եւ հազիվ թե շեշտը դնեն միայն ածխի կամ գազի օգտագործմամբ ԷլեկտրաԷներգիայի արտադրության վրա»:

Այդ կապակցությամբ Վլադիմիր Սկլյարը նշել Է, որ քարածխով աշխատող Էներգետիկական կայանքների բաժնի ավելացումը հակասում Է մինչեւ 2020 թվականը ջերմոցային գազի արտանետումները 1990 թվականի համեմատ 20 տոկոսով նվազեցնելու Եվրամիության պարտավորություններին, բացի այդ Էլ Բելգիայում քարածուխ քիչ կա: Գազի հավելյալ օգտագործումը նշանակում Է այլ երկրներից Էներգակիրների մատակարարումներից կախվածության մեծացում: Իսկ ինչ վերաբերում Է ԷլեկտրաԷներգիայի վերականգնվող աղբյուրներին, ներառյալ հողմային եւ արեւային Էներեգտիկան, ապա դրանց շահութաբերության համար փոխհատուցող սակագնի սահմանման անհրաժեշտության պատճառով «կարելի Է ԷլեկտրաԷներգիայի գների զգալի աճ սպասել երկրի ներսում»:

Ներկայում Բելգիայի ատոմակայաններում արտադրվում Է Էներգիայի ողջ ծավալի կեսից ավելին: Ուստի արդեն այժմ բելգիական իշխանությունները ծրագրում են ներդրողների հետ բանակցություններ վարել այն խնդրի շուրջ, թե ինչպես փոխահատուցել այն 5860 մեգավատ ԷլեկտրաԷներգիան, որ արտադրում Էր ատոմային ճյուղը:

«Այն բանից հետո, երբ Ֆուկուսիմայում տեղի ունեցած ողբերգության հիշողությունները փոքր-ինչ կթուլանան, հաջորդ կառավարությունները դարձյալ կառաջադրեն ատոմային էներգետիկայի բաժինն ավելացնելու հարցը»,-համոզված Է վերլուծաբանը: Դեռ ավելին՝ այժմ արդեն, նրա խոսքով՝ ատոմակայաններից հրաժարված Գերմանիայի եւ հրաժարվելու պատրաստ Բելգիայի բաժինն արդեն զբաղեցնում են այլ երկրներ: Չեխիայում, օրինակ՝ հայտարարել են մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակաշրջանում 15 նոր էներգաբլոկ կառուցելու պլանների մասին:

«Առայժմ Բելգիայի կառավարության ընտրությունը զուտ պոպուլիստական միջոցառում Է, որը երկարաժամկետ հեռանկար չունի»,-ասել է Սկլյարը: Նա նաեւ հավելել է, որ ատոմային էներգետիկայից հրաժարվելու թեման մեծ ժողովրդականություն Է վայելում, եւ եվրոպացի քաղաքական գործիչներն այն ակտիվորեն օգտագործում են իրենց նախընտրական արշավներում եւ կարիերայում զարգացում ապահովելու համար: Իսկ իրականում, ինչպես հայտարարել Է վերլուծաբանը, ո’չ տնտեսական, ո’չ մարդկային տեսանկյունից ատոմային էներգետիկան արդյունավետության եւ անվտանգության առումով համեմատելի չԷ էներգետիկայի ցանկացած այլ տեսակի հետ:

Հայերեն

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ