5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության՝ նոյեմբերի 8-ին հրապարակված զեկույցը ցրում է իրանական միջուկային ծրագրի հետ կապված վերջին կասկածները. 2000 թվականի սկզբից «Իրանը միջուկային պայթուցիչ սարքի ստեղծման աշխատանք է սկսել եւ ամենայն հավանականությամբ շարունակում է այն»:
Տասն ապացույց, որոնք գործակալությունը ներկայացրել է ՄԱԿ-ին.
1. ՄԱԳԱՏԷ-ի տեղեկատվության համաձայն՝ 2002 եւ 2003 թվականներին միջուկային ծրագրի իրացումը հանձնարարված Էր գաղտնի մի խմբի, որի կոդային անվանումը եղել Է «ԱՄԱԴ պլան»: Ղեկավարումն իրականացնում Էր ոմն Մոհսեն Ֆահրիզադեհ եւ նրա «խոլորձ բյուրոն», որն այդպես Է կոչվել հավանաբար Թեհրանի Խոլորձների փողոցում գտնվելու պատճառով: 2003 թվականի վերջին այդ բյուրոն կարգադրություն Էր ստացել դադարեցնել աշխատանքը: Այդուամենայնիվ, ինչպես հայտնի Է դարձել ՄԱԳԱՏԷ-ին, «գործունեության մի քանի ուղղություններ, որոնք նախապես իրականացվում Էին ԱՄԱԴ-ի շրջանակներում, վերսկսվել Էին եւ Ֆահրիզադեհը քանիցս անվանումը փոխած կառույցում պահպանել Էր գլխավոր կազմակերպչի իր դերը:
2. ՄԱԳԱՏԷ-ին հայտնի Է դարձել, որ Իրանը մեկ կամ մի քանի ատոմային ռումբ Է ստացել Ա.Կ.Խան. պակիստանյան գաղտնի գիտական կազմակերպության միջոցով: Մինչ այժմ գործակալությունում ենթադրում Էին, որ Թեհրանի տրամադրության տակ կան միայն պարզունակ կառուցվածքի սխեմաներ, որպիսիք 2003 թվականին հայտնվել Էին Լիբիայում: Այսօր մասնագետները գտնում են, որ Իրանն ստացել Է նաեւ զենքի շատ ավելի կատարյալ նմուշներ:
3. Իրանը մշակել Է այսպես կոչված EBW պայթուցիչներ, որոնց համար «քաղաքացիական կիրառում գոյություն չունի»:
4. 2003 թվականին Մարիվանի օկրուգում «Իրանը կիսագնդաձեւ պայթուցիկ սարքի լայնամասշտաբ փորձարկումներ Է անցկացրել»: Այն կարող Էր որպես մարտագլխիկ օգտագործվել միջուկային լիցք կրելու ընդունակ հրթիռում: Բացի այդ, վերջերս գործակալությունում պարզել են, որ 2003 թվականից Իրանը ձեռնամուխ Է եղել այդ կիսագնդերի փորձարարական հետազոտությունների:
5. Գործակալությանը հայտնի Է դարձել, որ իրանցիներին նման չափազանց պայթյունավտանգ լիցքերի պայթեցման տեխնոլոգիաների հետ աշխատել Է սովորեցրել «անդամ պետությունից» (Ռուսաստան) մի մասնագետ, «որը կարիերա Է արել իր երկրի ռազմամիջուկային ծրագրի բնագավառում»:
6. Իրանն իրականացրել Է այսպես կոչված «հիդրոդինամիկ» փորձարկումներ, որոնք թույլ են տալիս պարզել՝ արդյոք պրակտիկայում կգործի պայթուցիչ սարքի տեսական սխեման: ՄԱԳԱՏԷ-ում իմացել են, որ այդ փորձարկումներն անցկացնելու համար Իրանը կառուցել Է «պայթուցիկ նյութերի համար պաշտպանիչ շերտ» ունեցող համալիր, եւ որ իրանցի ինժեներներն այդ պաշտպանված համալիրում գլան են ստեղծել, որը պետք Է դիմանար կիսագնդաձեւ սարքի պայթյուններին: Այդ ամենը, ինչպես գրում են ՄԱԳԱՏԷ-ում, վկայում Է «միջուկային զենքի հնարավոր մշակման» մասին:
7. Գործակալությունում հատկապես անհանգստացած Էին այն փաստից, որ 2008 եւ 2009 թվականներին Իրանն աշխատում Էր միջուկային սարքում ռեակցիայի մոդելի ստեղծման վրա՝ այն ուժգին սեղմելիս եւ, մասնավորապես, փորձում Էր որոշել «միջուկային պայթյունի ուժգնությունը»:
8. Իրանը ճառագայթաակտիվ նյութ պարունակող պատիճների փորձարկումներ Է իրականացրել, որպեսզի ուսումնասիրի նեյտրոնների առանձնացման գործընթացը: Հայտնվելով միջուկային պայթուցիկ սարքի ներսում՝ նման պատիճը կարող Է շղթայական ռեակցիա առաջացնել ու նաեւ միջուկային պայթյուն: Գործակալությունում գտնում են, որ այդ բնագավառում հետազոտությունները շարունակվում են:
9. Վեց խումբ ինժերներներ աշխատում Էին հրթիռի գլխամասի ստեղծման «նախագիծ 111»-ի վրա: Այդպիսով՝ ամեն ինչ խոսում Է այն մասին, որ այն նախատեսված Էր միջուկային լիցքի համար: Ընդամենն այդ մասնագետներն ստացել են 14 տարբեր պլաններ:
10. Եվ, վերջապես, գործակալությանը հայտնի Է դարձել, որ Իրանը միանգամայն կարող Էր միջուկային փորձարկման նախապատրաստական աշխատանք պլանավորել կամ նույնիսկ իրականացնել:
Չնայած անհերքելի տեղեկատվությանը, ՄԱԳԱՏԷ-ն չի կարող ապացուցել, որ Իրանն իրապես որոշել Է ատոմային ռումբ ստեղծել, այլ ոչ թե պարզապես նյութեր եւ գիտելիքներ կուտակել դրա արտադրության համար այն դեպքում, եթե քաղաքական իշխանությունները նման որոշում ընդունեն:
(Le Nouvel Observateur, Ֆրանսիա) Վենսան Ժովեր