Իրանի միջուկային հնարավորություններն արդարացում կդառնա՞ն անարդարացի պատերազմի համար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան երկրներում հակաիրանական հռետորաբանության եւ ռազմական սպառնալիքների զգալի աճ Է դիտվում՝ կապված Իրանի միջուկային հզորությունների կուտակման վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի հրապարակած զեկույցի հետ: Գրոհել այն երկրի վրա, որը չի հարձակվել քեզ վրա, անարդարացի Է: Մի՞թե մենք ոչինչ չսովորեցինք սարսափի այն շիկացումից, որը հանգեցրեց Իրաքի վրա կոալիցիայի երկրների հարձակման՝ մի երկրի վրա, որն ինքը նրանց վրա չԷր հարձակվել:

Այժմ ամերիկացիների 62 տոկոսն ասում Է, որ Իրաքում հրահրված պատերազմը չարժեր այն, ինչ արժեցավ:

Եկեք այսօր հիշենք դա, մինչեւ այն պահը, երբ ներքաշված կլինենք Մերձավոր Արեւելքում եւս մեկ պատերազմի մեջ, այս անգամ Իրանի դեմ:

Խոսքով ուժի ցուցադրումն արդեն սկսվել Է: Իսրայելից ավելի ու ավելի ռազմաշունչ հայտարարություններ են ստացվում Իրանի զարգացող միջուկային հնարավորությունների կապակցությամբ, իսկ նախագահության հանրապետական թեկնածուներից Ռիկ Փերին ասում Է, թե Իրանի դեմ Իսրայելի գրոհի դեպքում ԱՄՆ-ը պետք Է աջակցի նրան «բոլոր հնարավոր միջոցներով, ներառյալ ռազմական գործողությունները»:

Այս ամենն արտացոլում Է հռետորաբանության նույն կարգի անընդհատ եւ աստիճանական ծավալումը, որը այսպես կոչված «Բուշի դոկտրինայի» շրջանակներում մեզ հասցրեց «հարձակում կանխող պատերազմի» սանձազերծման եւ Իրաքի վրա հարձակման:

Հարձակումն այն երկրի վրա, որը չի հարձակվել մեզ վրա, արդարացի պատերազմի տեսության խախտում Է: Հարձակվել Իրանի վրա, որովհետեւ նա տեսականորեն մոտ Է միջուկային ռումբի տիրապետմանը, անբարոյական Է: Դա ուժի անարդարացի օգտագործում Է: Եթե այդ գրոհը գլխավորեն այն երկրները, որոնք արդեն ունեն միջուկային հնարավորություններ, դա կլինի երեսպաշտություն եւ երկերեսանիություն: Դա նաեւ կխստացնի Մերձավոր Արեւելքի մյուս երկրների վերաբերմունքն ԱՄՆ-ի, Իսրայելի եւ «Արեւմուտքի» նկատամբ:

Արեւմտյան դաշնակիցների օժանդակությամբ Իրանի վրա Իսրայելի հարձակումը գուցե կկարողանա, իսկ գուցեեւ չկարողանա կասեցնել միջուկային ուղիով Իրանի առաջշարժման գործընթացը, բայց դա ամեն դեպքում հերթական անգամ կծառայի Մերձավոր Արեւելքում Իրանի դիրքերի ուժեղացման գործին: Այն կմիավորի իրանցիներին Իսրայելի եւ Արեմուտքի դեմ եւ այնպես կանի, որ իրանական ընդդիմությունը կսկսի հանդես գալ ոչ թե Իրանի բռնապետական ղեկավարության դեմ, այլ հենց նույն Իսրայելի եւ Արեւմուտքի դեմ: Այն նաեւ կհանգեցնի տարածաշրջանում Իրանի՝ որպես մի երկրի ազդեցության մեծացման, որին այնքան վտանգավոր Էին համարում, որ Արեւմուտքն ու դաշնակիցները նույնիսկ որոշեցին հարձակվել նրա վրա:

Արդյոք Իրանի հեղինակության վերելքը Իսրայելի, տարածաշրջանի եւ ամբողջությամբ վերցված աշխարհի երկարաժամկետ անվտանգության օգտին Է: Կարծում եմ՝ ոչ:

Եկեք հիշենք, թե Իրաքի վրա գրոհն ինչ աղետ դարձավ Մերձավոր Արեւելքի համար եւ ոչ միայն Մերձավոր Արեւելքի, այլեւ Իսրայելի անվտանգության եւ Միացյալ Նահանգների համար արյունահեղության եւ վիթխարի վնասների առումով:

Եվ հարկ չկա չկա ինձ ասել, թե Իրանի նկատմամբ հնարավորությունների պատուհանն արդեն փակվում Է, եւ այլ ելք, բացի ռազմական գործողությունից, չկա: Սեղանին տակավին շատ տարբերակներ կան բացի ռմբակոծումներից եւ, որպես հետեւանք, Մերձավոր Արեւելքում եւս մեկ պատերազմի հավանականությունից:

Եկեք չպաշտպանենք Իրանի վրա գրոհը: Դա անբարոյական Է, անարդարացի, եւ կունենա նույնպիսի աղետալի հետեւանքներ, ինչպես Իրաքի վրա ձեռնարկված գրոհը:

(The Washington Times) Սյուզան Բրուքս Թիսթլուեյթ

Հայերեն

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ